Հայ մասնագետները սովորում են անտառային հրդեհների դեմ պայքարի ամերիկյան մեթոդները

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համագործակցելով ԱՄՆ անտառային ծառայության (US Forest Service) հետ, սեպտեմբերի 10-13-ը Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրում անցկացրեց չորսօրյա ինտենսիվ դասընթաց՝ նվիրված անտառային հրդեհների կանխարգելմանն ու արագ արձագանքմանը. տեղեկացնում են FPWC-ից։

Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունները հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման ոլորտում: Դասընթացը վարեցին ԱՄՆ անտառային ծառայության (U.S. Forest Service) փորձառու մասնագետները:

Դասընթացին մասնակցեցին ավելի քան 40 ներկայացուցիչներ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա ՊՈԱԿ-ից, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունից, Թրեյլս ֆոր չեյնջ ՀԿ-ից, ինչպես նաև՝ FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները։

Ծրագիրը ներառել է հետևյալ հիմնական թեմաները՝
• Վայրի տարածքների հրդեհների հիմնական հասկացություններ
• Միջադեպերի կառավարման համակարգի հիմնական սկզբունքներ
• Ավազե սեղանի վարժություն․ Սիմուլյացիոն վարժանք, որի ժամանակ մասնակիցները մոդելավորում են իրական իրավիճակներ և մշակում ռազմավարություններ փոքր մասշտաբի մոդելների վրա՝ ավազե սեղանի օգնությամբ:
• ICS ձևաթղթերի լրացում․ Մեթոդաբանություն, որը թույլ է տալիս կարգավորել բարդ իրավիճակները և արդյունավետորեն կառավարել հրդեհները։ Այս մոտեցումը լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում և հաջողությամբ կարող է կիրառվել Հայաստանում։

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տեսական գիտելիքները կիրառել գործնականում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) բացառիկ միջավայրում: Նրանք իրականացրեցին դաշտային աշխատանքներ, գնահատեցին հրդեհի վարքագիծը տարբեր տեղանքներում և կիրառեցին հրդեհաշիջման սարքավորումներ: Մասնակիցները դասընթացի նման կառուցվածքը շատ արդյունավետ համարեցին, քանի որ հնարավորություն ունեցան տեսական դասի ընթացքում սովորած գիտելիքները կիրառելու տեղում ։
Դասընթացին այցելեցին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, որոնք բարձր գնահատեցին միջոցառման կարևորությունը և որակը:

Դասընթացի ավարտին 40-ից ավել մասնակիցները ստացան վերապատրաստման վկայագրեր: Ձեռք բերված գիտելիքները և հմտությունները կօգնեն մասնակիցներին ավելի արդյունավետ պայքարել անտառային հրդեհների դեմ և կիրառել միջազգային լավագույն փորձը Հայաստանում:
FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծեց. «Այս դասընթացը կարևոր քայլ է Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի ոլորտում: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ անտառային ծառայությանը՝ իրենց փորձը մեզ հետ կիսելու համար: Սա միայն սկիզբն է, և մենք ակնկալում ենք շարունակել ու ընդլայնել մեր համագործակցությունը»:

ԱՄՆ անտառային ծառայության Եվրոպայի և Եվրասիայի համակարգող Մեթյու Ուիլսն ավելացրեց. «Մենք տպավորված ենք հայ մասնագետների նվիրվածությամբ և ոգևորությամբ: Վստահ ենք, որ այս դասընթացը կնպաստի Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը»: