Մեկ տարվա ընթացքում ավելի քան 2 միլիոն միգրանտ է լքել Ռուսաստանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

2024 թվականի սեպտեմբերի սկզբին, ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստանում գրանցվել է 6,2 միլիոն օտարերկրյա քաղաքացի։ Մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 8,5 մլն մարդ։ Պետական գերատեսչությունների հաղորդագրությունների համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում այնտեղ բնակվող ավելի քան 2 միլիոն օտարերկրյա քաղաքացիներ լքել են Ռուսաստանը:

Ներկայում երկրում գրանցված է 6,17 միլիոն օտարերկրյա քաղաքացի, հայտնել է ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր վարչությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ ՌԴ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների թիվը, որոնց մասին տեղեկատվություն կա միգրացիայի հաշվառման պետական տեղեկատվական համակարգում, կազմել է 6 միլիոն 174 հազար 777 մարդ»,- նշել են նախարարությունից։

Միաժամանակ, ամբողջ 2023 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում միգրացիայի համար գրանցվել է ավելի քան 8,5 միլիոն մարդ, հունիսի վերջին ասել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։

«Ամենից շատ ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներ են աշխատում Ռուսաստանի տարածքում։ 2023 թվականին մեր տարածք է մուտք գործել 9,973,338 մարդ, որոնցից 8,507,906-ը միգրացիոն հաշվառման է կանգնել»,- ասել է Մոսկալկովան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի