Բաքուն օտարերկրյա դիվանագետների այց է կազմակերպել Արցախի շրջաններ, այդ թվում՝ Դադիվանք․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Բաքուն Ադրբեջանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ու ռազմական կցորդների հերթական այցն է կազմակերպել էթնիկ զտման ենթարկած Արցախի շրջաններ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պատվիրակությանն ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նշվում է, որ այցին մասնակցում են ավելի քան 60 դիվանագետներ, որոնցից 20-ը՝ դեսպաններ։ Նրանց թվում են Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, Ռումինիայի դեսպան Վասիլ Սոարեն, որոնք հարցազրույց են տվել ադրբեջանական լրատվամիջոցներին։

«Ես դիվանագիտական ​​առաքելությունն սկսել եմ անցյալ տարվա հուլիսին, բախտ եմ ունեցել այցելել Ֆիզուլի, Լաչին և Շուշի, իսկ հիմա մենք գտնվում ենք այս գեղեցիկ վայրում [Սարսանգի ջրամբարում]: Ակնհայտ են Ադրբեջանի ջանքերը նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ՝ վերականգնելու Ղարաբաղյան տարածաշրջանը։ Հաջողություն եմ մաղթում Ադրբեջանի քաղաքացիներին, հատկապես իրենց պատմական հայրենիք վերադարձողներին»,- ասել է ՌԴ դեսպանը։

Օտարերկրյա դիվանագետները եղել են Մատաղիսում, այցելել են Սարսանգի ջրամբար, Քարավաճառ, այդ թվում՝ Դադիվանք հայկական վանական համալիր։ Նրանց ներկայացրել են, իբր, վանական համալիրում «հայկական վանդալիզմի մասին»՝ նշելով, թե Հայ առաքելական եկեղեցին ու ՀՀ-ն «անօրինական աշխատանքներ են արել ռեստրավրացիայի անվան տակ»։

Էմմա Չոբանյան