Բաքուն դժգոհել է Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման վերաբերյալ USAID-ի պաշտոնյայի հայտարարության առնչությամբ

Լուրեր

09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պաշտոնական Բաքուն իր բողոքն է հայտնել USAID-ի ղեկավարի տեղակալ Իզոբել Քոլմանի հայտարարության վերաբերյալ, որում նա նշել է, որ Ադրբեջանը հարձակվել ու գրավել է Արցախը։

«Մենք խստորեն դատապարտում և կտրականապես մերժում ենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի տեղակալ Իզոբել Քոլմանի հայտարարությունն ընդդեմ Ադրբեջանի, որը նա արել է 2024 թվականի սեպտեմբերի 16-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված Անկախության օրվա միջոցառմանը։ Նրա ծայրահեղ անպատասխանատու հայտարարությունները նպատակ ունեն խեղաթյուրել հակաահաբեկչական միջոցառումների հետ կապված փաստերը, որոնք վերջ դրեցին Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում հայկական զինված ուժերի անօրինական ներկայությանը։ Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումները լիովին համապատասխանում էին միջազգային իրավունքին, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքին, և երբեք ուղղված չեն եղել խաղաղ բնակչության դեմ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։

Բաքուն հայտարարել է, թե «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պաշտոնյաների հակաադրբեջանական հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի ռևանշիստական ​​ուժերին և անջատողականությանը խրախուսում»։

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության անհեռատես քաղաքականությունը, որը նույն խանդավառությունը չի ցուցաբերում ադրբեջանցի փախստականների և տեղահանվածների նկատմամբ, որոնց թիվը տասն անգամ ավելի է տարածաշրջանում, և նրա անտեղյակությունը ներկայիս իրողություններին վնասակար են և օգուտ չեն բերի խաղաղությանն ու անվտանգությանը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Իզոբել Քոլմանը Վաշինգտոնում ՀՀ Անկախության օրվան նվիրված ընդունելությանը իր ելույթում հայտարարել էր, որ Ադրբեջանը մոտ մեկ տարի առաջ հարձակվել ու գրավել է Արցախը։

«Մոտ մեկ տարի առաջ էր, երբ Ադրբեջանի կառավարությունը հարձակվեց և վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղը, ինչի հետևանքով ավելի քան 100,000 էթնիկ հայեր լքեցին իրենց տները: 2023 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 18 միլիոն դոլար այս բնակչությանն աջակցելու համար, այդ թվում՝ ավելի քան 5 միլիոն դոլար՝ անհապաղ մարդասիրական արձագանքման համար, և ավելի քան 12 միլիոն դոլար՝ աջակցելու Հայաստանի կառավարության ջանքերին՝ ծառայություններ մատուցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակիչներին, որոնք նախընտրում են մնալ Հայաստանում։ Ես ողջունում եմ Հայաստանի կառավարության ջանքերը՝ խաղաղության համաձայնագիր կնքելու Ադրբեջանի հետ, որը կարող է վերջ դնել տասնամյակների հակամարտություններին և նպաստել ապագա սերունդների համար ավելի խաղաղ և բարգավաճ տարածաշրջանի ստեղծմանը»,- նշել է նա։

Էմմա Չոբանյան