Ամրապնդել Հայաստանի հարավային դարպասները․ ՀՀ Ֆինանսների փոխնախարարը գործարարների հետ այցելել է Կապան

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

«Մանթաշյանց» գործարարների ակումբի ներկայացուցիչները հանգստյան օրերին աշխատանքային այցով Կապանում էին։ Հայաստանի տարբեր մասնաճյուղերից գործարարների այցը Սյունիք ստրատեգիական նշանակություն ունի ակումբի համար։ Մանթաշյանականները դեռ ամիսներ առաջ են հայտարարել Հայաստանի հարավային դարպասներն ամրապնդելու իրենց որոշման մասին․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Այցի շրջանակում ակումբականները հանդիպեցին ՀՀ ֆինասների փոխնախարար Ավագ Ավանեսյանի հետ, ով հանդես եկավ` «Պետական գնումների օրենքի փոփոխությունների կոնցեպտը» վերտառությամբ զեկույցով: Հանդիպումը հարց-պատասխան ֆորմատով էր, որի ընթացքում գործարարներն ուղղեցին բիզնեսին հուզող մի շարք հարցեր։

Նոր գործարար կապեր հաստատելու նպատակով և Սյունիքի մարզում համագործակցությունների ակտիվացմանն ուղղված քայլերից մեկն էլ Sales Camp ձևաչափով հերթական հանդիպումն էր, որի ընթացքում ակումբականները ծանոթացան միմյանց բիզնեսներին։ Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում գործի կդրվեն։

Այցի երկրորդ օրը՝ բիզնես այցի ֆորմատով «Մանթաշյանց» բիզնես ակումբի ներկայացուցիչները հյուրընկալվեցին Կապանում գործող «Marila» ընկերություն, տեղում ծանոթացան ընկերության աշխատանքներին։

Սյունիք այցը և, առհասարակ, Կապանում մասնաճյուղ ունենալու հանգամանքը «Մանթաշյանց» գործարարների ակումբի համար կարևոր քայլ է, որը ունի մեկ գերնպատակ՝ հզորացնել Հայաստանի հարավային դարպասը։