Շվեդիան կղեկավարի ՆԱՏՕ-ի ռազմաբազան Ֆինլանդիայում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ֆիննական Լապլանդիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազան կգտնվի շվեդական հրամանատարության տակ, հայտնում է SvD պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանցից մեկի համաձայն՝ դա արվել է, որպեսզի «ֆինները կարողանան ավելի շատ կենտրոնանալ հարավային հատվածների պաշտպանության վրա»։

ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժերի՝ Լապլանդիա տեղափոխման մասին հայտնի դարձավ հուլիսին։ Բազայում կտեղակայվեն առաջատար ցամաքային ուժերը (FLF), որոնք գործում են ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում, որը նախատեսված է Արևելյան Եվրոպայում դաշինքի դիրքերն ամրապնդելու համար: Ենթադրվում է, որ բազայի անձնակազմը հիմնականում բաղկացած կլինի շվեդներից, այնտեղ կարող են ուղարկվել 20-ից 50 շվեդ սպաներ։

Լապլանդիան արևելքում սահմանակից է Մուրմանսկի մարզին և Կարելիային։ 2022 թվականի մայիսին Ֆինլանդիան և Շվեդիան դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցության համար՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին։

Ֆինլանդիան դաշինքի անդամ է դարձել 2023 թվականի ապրիլի 4-ին, Շվեդիան՝ 2024-ի մարտի 7-ին։ Հուլիսյան գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրները եզրափակիչ հռչակագրում Ռուսաստանն անվանեցին «ամենանշանակալի և ուղիղ սպառնալիք»: