Առևանգված կնոջը ազատ արձակելու համար ամուսնուց 4 մլն ԱՄՆ դոլար են պահանջել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռանարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության արդյունքում բացահայտվել է սեպտեմբերի 4-ին կատարված կնոջ առևանգման դեպքը․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության մասնակիցներ, նպատակադրվել են շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նրանցից մեկը՝ Վ․Ի․–ն, նշված կազմակերպության անդամներին տեղեկություններ է տրամադրել կնոջ և վերջինիս ընտանիքի անդամների, ֆինանսական դրության, տեղաշարժի և գտնվելու վայրերի վերաբերյալ:

Հիշյալ անձինք, իրականացնելով հանցավոր կազմակերպության դերաբաշխմամբ իրենց վերապահված գործառույթները, 2024թ․ հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել են  նախապատրաստական աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մտերիմից խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակի հաշվեհամար՝ հիշյալ կնոջը առևանգելուց հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով, մեկնել են Տավուշի մարզ և ուսումնասիրել կազմակերպության անդամներից մեկին պատկանող շինությունը, որտեղ պետք է պահվեր առևանգված անձը,  վերջինիս ազատ արձակելու համար պահանջվելիք գումարն անխոչընդոտ ստանալու նպատակով, ԱՄՆ-ից մեծ գումար փոխանցվելու պատճառաբանությամբ, իրենց ծանոթին խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակ, ինչպես նաև կատարել են գնումներ՝ առևանգված կնոջը պահելու ընթացքում վերջինիս և հսկողություն իրականացնող հանցավոր կազմակերպության մասնակցի համար:

2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության՝ ինքնությունը դեռևս չպարզված չորս մասնակից, «BMW» մակնիշի՝ կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հետապնդել են հիշյալ կնոջը։ Նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նրանցից երկուսը ՀՀ ԱԱԾ գրառմամբ հագուստներով, դիմակավորված, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, մոտեցել են Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանում իր հարազատների հետ գտնվող կնոջը և ԱԱԾ տեղափոխելու կեղծ պատրվակով, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նրան ստիպողաբար նստեցրել են հիշյալ մեքենան ու տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն, որտեղ հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Մ․–ն, փախուստը կանխելու նպատակով, հսկողություն է իրականացրել մահճակալին ձեռնաշղթայված վիճակում պահվող կնոջ նկատմամբ:

Այնուհետև՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 04:20-ին, հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Ն․–ն, Բագրատաշեն սահմանային անցագրային կետով մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից ձեռք է բերել  վրացական բջջային հեռախոսահամարներ։ Վերջինս դրանց «Whatsapp» և «Telegram» հավելվածներում գրանցել է անհատական հաշիվներ, որոնց միջոցով, կնոջը ազատ արձակելու պայմանով, վերջինիս ամուսնուն, «WhatsApp» հավելվածի միջոցով ուղարկելով ձեռք բերված «Բիթքոին» կրիպտոարժույթի դրամապանակի հաշվեհամարը՝ պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.550.520.000 ՀՀ դրամին համարժեք 4.000.000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 7-ին հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Պ․–ն այցելել է առևանգված կնոջ պահման վայր և տրամադրել կազմակերպության մյուս անդամների կողմից նախապես ձեռք բերված սնունդը և անհրաժեշտ պարագաները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող նշված շինությունում առևանգված կինը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ազատ արձակվել: Հայտնաբերվել և ձերբակալվել են նաև հանցավոր խմբի անդամներից 4-ը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության հիշյալ 4 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 319-րդ հոդվածի 1-ին մասով։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցեր են ձեռնարկվում՝ հանցավոր խմբի՝ ինքնությունը պարզված ևս մեկ անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: