ԱՄՆ-ում Boeing-ի աշխատակիցները 2008 թվականից ի վեր առաջին անգամ գործադուլ են անում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Վաշինգտոնում և Օրեգոնում գտնվող Boeing-ի գործարանների աշխատակիցները քվեարկել են ընկերության պայմանները մերժելու և այսօրվանից գործադուլ սկսելու օգտին։ Սա Boeing-ի աշխատակիցների առաջին գործադուլն է 2008 թվականից ի վեր։  Ակցիայի մասնակից գործարաններում են արտադրում Boeing 737 MAX-ը՝ ընկերության ամենավաճառվող ինքնաթիռը, գրում է Reuters-ը:
Կիրակի օրը՝ սեպտեմբերի 8-ին, Boeing-ը «Մեքենաշինության և ավիացիոն արդյունաբերության աշխատողների միջազգային ասոցիացիայի հետ», որը ներկայացնում է այս նահանգներում ավելի քան 33 հազար ընկերությունների աշխատակիցների շահերը, պայմանավորվել է աշխատավարձի 25 տոկոս աճի շուրջ։ Համաձայնագիրը պետք է հաստատվեր արհմիության անդամների կողմից, և երեկ աշխատողների 96%-ը համարել է, որ առաջարկը բավարար չէ:
TD Cowen-ը գնահատում է, որ 50-օրյա գործադուլի հետևանքով Boeing-ը կկորցնի 3-3,5 մլրդ դոլար 2008-ին Boeing-ի աշխատակիցները 52 օր գործադուլ էին անում, և ընկերությունը օրական կորցնում էր մոտ 100 միլիոն դոլար: Գործադուլը կարող է նաև «ապակայունացնել մատակարարների աշխատանքը և մատակարարման շղթաները», ասել է Jefferies ընկերության օդատիեզերական հարցերով վերլուծաբան Շեյլա Քահյաօղլուն: