Իսրայելի կողմից սպանված թուրք-ամերիկյան ակտիվիստուհու մարմինը Ադրբեջանով տեղափոխվել է Թուրքիա

Լուրեր

27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
Բոլորը

Թուրքիա է հասել թուրք-ամերիկյան ակտիվիստի մարմինը, որը սպանվել է իսրայելական ուժերի կողմից, երբ բողոքում էր օկուպացված Արևմտյան ափում ապօրինի իսրայելական բնակավայրերի դեմ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Այշենուր Էզգի Էյգիի մարմինը Իսրայելից տեղափոխվել է Ադրբեջան։ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից մարմինը ինքնաթիռով տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ արարողություն է տեղի ունեցել։ Էյգիի մարմինը, որը հուղարկավորելու են Այդընում, Ստամբուլի օդանավակայանից ինքնաթիռով ուղարկվել է Իզմիր։

Նշենք, որ Այշենուր Էզգի Էյգիի սպանությունը միջազգային քննադատությունների է արժանացել։ ՄԱԿ-ի իրավունքների գրասենյակը մեղադրել է իսրայելական ուժերին։ Իսրայելական բանակը խոստովանել է, որ կրակ է բացել տարածքում և հայտարարել, որ հետաքննում է գործը:

Անկարան հետաքննություն է սկսել Էյգիի մահվան կապակցությամբ: Այն նաև ՄԱԿ-ին խնդրել է անկախ հետաքննություն սկսել սպանության վերաբերյալ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն  Իսրայելին կոչ էր արել «լիարժեք պատասխանատվության» և պահանջել «ավելին անել» նման սպանություններից խուսափելու համար։

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելն էլ ասել է, որ բռնության աճը բռնազավթված Արևմտյան ափում նշանակում է, որ այն կարող է դառնալ «նոր Գազա»: