Սնուփ Դոգի համերգի պետական ֆինանսավորումն արգելվա՞ծ է եղել․ ՄՊՀ-ում վարույթ է հարուցվել

Լուրեր

27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում հայտնի ռեփեր Սնուփ Դոգի՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է հանձնաժողովի որոշումից։

Մասնավորապես՝ հանձնաժողովի համակենտրոնացումների և պետական օժանդակության գնահատման բաժնից զեկուցագիր է ստացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առերևույթ արգելված պետական օժանդակության տրամադրման առնչությամբ։

Խոսքը «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում համաշխարհային արտիստ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տալու մասին է։

ՄՊՀ-ն արձանագրում է, որ օժանդակության տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարող սուբյեկտի՝ առանց մրցույթի: Փաստացի առկա է դե յուրե ընտրողականություն, որի դեպքում օժանդակությունը նախատեսվում է տրամադրել միայն որոշակի սուբյեկտների, ինչն ուղղակիորեն բխում է օժանդակության տրամադրման հնարավորություն նախատեսող իրավանորմից:

Օժանդակության տրամադրմամբ տնտեսավարողսուբյեկտի համար ստեղծվում են ակնհայտ տնտեսական առավելություններ: Մասնավորապես, տոմսերի վաճառքից գոյացած հասույթը ամբողջությամբ տնօրինում է միակ տնտեսավարող սուբյեկտը, որին վստահվել է միջոցառման իրականացումը: Չկան հստակ մեխանիզմներ կապված տոմսերի վաճառքից ստացված գումարների բաշխման սխեմայի մասով:

Նման պայմաններում, ըստ ՄՊՀ-ի որոշման, «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրված պետական ֆինանսավորումը օրենքի իմաստով հանդիսանում է պետական օժանդակություն, որն առերևույթ կարող է պարունակել արգելված պետական օժանդակության տրամադրման հատկանիշներ:

Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում տնտեսական մրցակցության բնագավառում արգելված պետական օժանուկության տրամադրման հանգամանքները պարզելու նպատակով հարուցել վարույթ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվեց՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և դրան հետևած իրադարձությունների պատճառով։ Ռեփերի համերգի համար պետբույջեից շուրջ 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ վճարվել է անցած տարվա օգոստոսի 25-ին։ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը ներկայում շարունակում է Սնուփ Դոգի հետ բանակցությունները՝ համերգի անցկացման ամսաթվի, ինչպես նաև տեխնիկական պայմանների վերաբերյալ։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ օգոստոսի վերջին այս մասին հայտնել էին ՀՀ Կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ բնակցությունների ավարտից հետո հանրությունը կտեղեկացվի համերգի հստակ օրվա մասին։

Անժելա Պողոսյան