Գալստանյանը հանդիպեց Քոչարյանին, Սարգսյանին․ բացահայտվեց սուտը, թե նախկինները շարժման հետ կապ չունեն. Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
Բոլորը

Ադրբեջանը հայտնեց, թե բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման համար։ Հաջիզադեն մեղադրեց ՀՀ-ին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խեղաթյուրելու մեջ։ Նիկոլ Փաշինյանն էր երեկ ԱԺ-ում ասում, որ ոչ մի տեղ գրված չէ ՌԴ ԱԴԾ-ի կողմից անվտանգության ապահովման մասին։ Վարչապետն ասաց՝ ՀՀ-ն պատրաստ է անվտանգություն ապահովել, թող գան՝ անցնեն։ Եվ ՀՀ-ն պատրաստ է ներգրավել միջազգային կազմակերպության՝ հեշտացնելու անցումը։ Բաքուն պնդում է, որ «եթե Հայաստանը շարունակում է ինքնամեկուսացման քաղաքականությունը, ապա դա իր ընտրությունն է»։ Ինչո՞վ պայմանավորել վերջին օրերին ապաշրջափակման թեմատիկայի ակտիվացումը, հարց, որը քննարկեցին նաև Իրանի և ՌԴ ԱԽ քարտուղարները Սանկտ Պետերբուրգում։ «Ազատ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Էդգար Առաքելյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Կրեմլը փորձեր է կատարում ՀՀ-ից ստանալ միջանցք․

«Նախկինում էլ նշել ենք, որ 2020 թվականի պատերազմը Ադրբեջանից ՀՀ-ի տարածքով դեպի Նախիջևան ռուսական միջանցք ունենալու մասին է եղել։ ՌԴ-ն լարեց կրքերը միջանցքի շուրջ վերջերս Բաքու Պուտինի այցով։ Սա միջանցք ստանալու փորձ է։ Դրա վերաբերյալ ՌԴ-ն և Ադրբեջանը ունեն պայմանավորվածություններ, որոնք չեն կատարվել։ Չի կատարվել այդ պայմանավորվածությունը՝ ոչ այնքան Ադրբեջանի, որքան ՌԴ-ի պատճառով։ Դա ստանալու համար ՌԴ-ն պիտի լարեր ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը, ստեղծեր կիսառազմական իրավիճակ, Ադրբեջանը ներխուժեր, միջանցքը գրավեր և փաստը արձանագրվեր։ Եվ այդ սստատուս քվոյով բանակցությունը պիտի շարունակվեր։ Դա փաստացի տեղի չի ունեցել և մայիսին ընդդիմադիր շարժումը այդ տրամաբանության մեջ էր։ Պատահական չէ՝ Ադրբեջանը հենց Տավուշից սկսեց սահմանազատումը, քանի որ հենց Տավուշում ՀՀ-ն ուներ որոշակի տարածքներ հետ տալու, և դրա հիման վրա ՀՀ-ում պիտի տեղի ունենային ներքաղաքական լարումներ, որի արդյունքում նաև սահմանային լարումներ կլինեին։ Մենք տեսանք, որ այդ շարժումը ձախողվեց, և հետևաբար՝ ձախողվեց հիմնական պլանը»,- ասում է Առաքելյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները օրերս միաժամանակ խոսեցին ռուս-ադրբեջանական միջանցքի անթույլատրելիության մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան