Դադարեցվել է ատենախոսությունների պաշպանության ընդունելու գործընթացը

Լուրեր

13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
Բոլորը

ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն այսօր լրագրողներին է ներկայացրել մասնագիտական խորհուրդների դադարեցման պատճառներն ու հետագա գործընթացները: Բանախոսը նշել է, որ իր պաշտոնավարման երեք ամսիների ընթացքում փորձել է ուսումնասիրել մասնագիտական խորհուրդների վիճակը և առկա բոլոր խնդիրները. տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության լրատվական վարչությունը:

«Այն տեղեկությունների մեծ մասը, թե իբր ոլորտում առկա են կոռուպցիոն սխեմաներ, որակը չի վերահսկվում և տիրում են կամայական գործընթացներ, ցավոք, իրականություն է: Հայաստանում այսօր գործում է 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտումով: Գիտնականների մեծ մասը չի բավարարում համապատասխան չափանիշներին, որպեսզի ընդգրկվեն այդ խորհուրդներում: Այդ պատճառով մենք ստիպված եղանք դադարեցնել խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանություններն ընդունելու գործընթացը՝ մինչև կունենանք այդ անհամապատասխանության հստակ պատկերը: Եթե օրենքի ամբողջ խստությունը կիրառենք, միգուցե մնա 1-2 խորհուրդ, որը, բնականաբար, կոլափսի կենթարկի աստիճանաշնորհման  ողջ համակարգը»,-նշել է Սմբատ Գոգյանը՝ ընդգծելով, որ ևս երկու շաբաթ կհետաձգվի ատենախոսությունների ընդունման ժամկետը և մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշում կկայացվի՝ խորհուրդներ, որոնք բուժման ենթակա են և խորհուրդներ, որոնց գլոբալ փոփոխություններ են անհրաժեշտ: «Կարգի խախտումներով ձևավորված խորհուրդները, բնականաբար, բերել են կոռուպցիոն ռիսկեր: Հետևաբար, մեր նպատակն է՝ վերացնել այդ ռիսկերը, և խորհուրդները բերել օրինական դաշտ:  Վերջին ամիսներին ես ներկա եմ գտնվել մի քանի պաշտպանության և պետք է փաստեմ, որ մասնագիտական խորհուրդներում ոչ մի քննարկում չի լինում. ուղղակի տեղի է ունենում քվեարկություն: Մասնագիտական խորհուրդների ղեկավարները, խորհրդի անդամները ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց գործունեության համար, հետևաբար առաջիկայում պետք է այնպես արվի, որ եթե նրանք հավանություն տան խոտանված աշխատանքին, ապա կզրկվեն լինել խորհրդի անդամ կամ ատենախոսության ղեկավար: Առհասարակ, պետք է փաստել, որ մեր գիտությունը շատ ծանր վիճակում է, և դրա մեղավորները նաև գիտնականներն ու մասնագիտական խորհուրդների ղեկավարներն են, որ քայլեր չեն ձեռնարկել՝ այն շտկելու համար»,-նշել է ԲՈԿ-ի նախագահը՝ տեղեկացնելով, որ օրերս ԳԱԱ-ում հանդիպում է ունեցել ակադեմիկոսների և գիտնականների հետ և նրանց համագործակցության կոչ արել: «Որոշում ենք կայացրել՝ ստեղծել աշխատանքային խմբեր, և համատեղ ուժերով ձևավորել համապատասխան ձևաչափեր և չափորոշիչներ՝ բարելավելու այս ոլորտի գործունեությունը: Ցանկանում եմ նշել, որ եթե մինչ այժմ ԲՈԿ-ը կատարել է «ոստիկանի» ֆունկցիա, ապա ներկայումս փոխվելու է դրա փիլիսոփայությունը՝ այն լինելու է, այսպես ասած, «բժշկական» կառույց, որը մտնելու է այդ գործընթացի մեջ ատենախոսությունը ներկայացնելու հենց առաջին օրվանից, վերահսկելու է գործընթացի ողջ օրինականությունը՝ բացառելով ցանկացած կոռուպցիոն դրսևորում և վերջում տալու է համապատասխան գնահատական: Այսինքն՝ ԲՈԿ-ը ոչ թե պատժելու է, այլ գնահատելու է իրական գիտնականին»-,ընդգծել է բանախոսը:

ԲՈԿ-ի նախագահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: