Մարզադահլիճ, գրադարան, միջոցառումների դահլիճ․ միջազգային ստանդարտներին համապատասխանող 2 նոր մասնաշենք «Աբովյան» ՔԿՀ-ում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա են գտնվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցված նոր երկու մասնաշենքի բացման արարողությանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մեկնարկած լայնածավալ շինարարական աշխատանքների արդյունքում կստեղծվի ամբողջությամբ վերանորոգված՝ միջազգային ստանդարներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկ:

Կատարված աշխատանքների արդյունքում ամբողջությամբ վերանորոգվել է կանանց տեղամասը, որը ներառում է հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց առանձնացված խցեր, ինչպես նաև ուսումնական կենտրոնը, որը ներառելու է մարզադահլիճ, գրադարան, լսարաններ, միջոցառումների դահլիճ և արհեստագործական ուսումնական սենյակներ:

«Աբովյան» ՔԿՀ-ում այժմ ընթանում են ևս երկու մասնաշենքերի՝ մեկուսարանի և վարչական հատվածի շինարարական աշխատանքները, որոնք նախատեսված են շահագործման հանձնել 2024թ.-ին:

Շինարարական աշխատանքների վերջին փուլը նախատեսվում է իրականացնել 2025թ.-ին, որի արդյունքում վերանորոգվելու է քրեակատարողական հիմնարկի ամբողջ տարածքը: Շինարարական աշխատանքները ներառելու են անչափահասների մասնաշենքը, քաղաքացիների ընդունելության սրահը, հանձնուքների ընդունման կետը, երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակները, քննչական և փաստաբանական գործողությունների սենյակները և հերթապահ մասը:

Արդարադատության նախարարը վստահություն է հայտնել, որ, Կառավարության նախաձեռնած բարեփոխումների արդյունքում, քրեակատարողական համակարգը էականորեն բարելավվում է, այս ճանապարհին ակնկալելով նաև գործընկերների աջակցությունը:
Միջոցառման ընթացքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել ազատազրկված անձանց պահման պայմաններին: