ՌԴ-ում օտարերկրյա բանտարկյալներին առաջարկել են պատիժը կրել իրենց երկրներում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցները սկսել են ռուսաստանյան գաղութներում գտնվող օտարերկրացիներին առաջարկել՝ համաձայնություն տալ, որ ուղարկվեն իրենց հայրենիք, որտեղ կշարունակեն կրել իրենց պատիժը, հաղորդում է «Важные истории»-ն։

Իրավապաշտպան Իվան Աստաշինը պատմել է, որ իրեն է դիմել Ուկրաինայի մի քաղաքացի, որը լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց առաջ հայտնվել է Վորոնեժի մարզի թիվ 8 Ուղղիչ գաղութում։ Բանտարկյալը պատմել է, որ գաղութի ղեկավարությունից վերջերս իրեն առաջարկվել է դիմում գրել՝ պատիժը կրելու նպատակով Ուկրաինա ուղարկվելու համար։

Մորդովիայում թիվ 17 ուղղիչ գաղութից աղբյուրն իր հերթին հայտնել է, որ գաղութի ղեկավարությունն առաջարկել է նմանատիպ հայտարարություններ գրել բոլոր օտարերկրյա բանտարկյալներին։ Լրատվականի զրուցակցի խոսքով՝ Բելառուսից մի բանտարկյալ պատրաստվում է տուն ուղարկվել, Ղրղզստանի երեք քաղաքացիներ նույնպես սպասում են ուղարկման։

Աղբյուրը հավելում է, որ հայտարարություններ են գրել նաև ԱՄՆ երկու քաղաքացիներ, որոնք դատապարտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և, ենթադրաբար, բռնաբարության համար, ինչպես նաև Լեհաստանի քաղաքացի Մարիան Ռաձաևսկին, որը 2019 թվականին լրտեսության համար դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

Օրենքի համաձայն՝ լրտեսության համար դատապարտվածները չեն կարող տեղափոխվել իրենց հայրենիք՝ այնտեղ հետագա պատիժը կրելու համար։ Իրավապաշտպան Իվան Աստաշինը ենթադրում է, որ Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցները բոլոր օտարերկրացիներին են առաջարկել լրացնել նույն թերթիկը՝ առանց հասկանալու, թե ով ինչի համար է բանտարկված։

Թե ինչու են օտարերկրացիներին խնդրել նման հայտարարություններ գրել, հայտնի չէ։ Իվան Աստաշինը հայտնել է, որ ուկրաինացին, ում հետ շփվել է, Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցներից և գաղութի «օրենքով գողերից» իմացել է, որ նրանք որոշել են արտաքսել դատապարտված օտարերկրացիներին՝ վախենալով պատանդառության դեպքի կրկնությունից, ինչպես դա տեղի ունեցավ Դոնի Ռոստովի և Վոլգոգրադի թիվ 19 ուղղիչ գաղութում։ Այս տեղեկությունը, սակայն, չի հաստատվել։