«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը՝ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում

Լուրեր

06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
Բոլորը

Սեպտեմբերի 14-15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած, Արցախից տեղահանված արհեստագործ վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները․ տեղեկացնում են «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամից։

Երկօրյա միջոցառմանը ժամը՝ 12։00-19:00-ը կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք և կանցկացվեն վարպետաց դասեր:

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը հարթակ է, որն ուղղված է երկրի գյուղական համայնքների զարգացմանը, ստեղծագործական տարբեր համայնքների միջև կապի ամրապնդմանը և միևնույն բնագավառի մարդկանց շփման հնարավորությանն ու հետագա համագործակցությանը:

Միջոցառումն իրականացվում է «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ: