Ջո Բայդենի որդին իրեն մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու գործով

Լուրեր

06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ 54-ամյա Հանթեր Բայդենը, իրեն մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու մեղադրանքով, հաղորդում են CNN-ը, NBC-ն և մի շարք այլ ամերիկյան լրատվամիջոցներ։

Սեպտեմբերի 5-ին ելույթ ունենալով Լոս Անջելեսում կայացած դատական նիստում՝ Բայդեն կրտսերն իրեն մեղավոր է ճանաչել բոլոր ինը մեղադրանքներում:

«Այսօր Հանթերն առաջին տեղում դրեց իր ընտանիքին: Եվ դա խիզախ և սիրալիր քայլ էր»,- ասել է նրա փաստաբան Էբբի Լոուելը՝ նշելով, որ մեղքի ընդունումը թույլ է տվել խուսափել «ցուցադրական դատավարությունից»:

Բայդեն կրտսերի որոշման մասին՝ իրեն մեղավոր ճանաչել առանց դատախազների հետ գործարք կնքելու, հայտնի դարձավ գործով երդվյալ ատենակալների ընտրության սկսվելուց անմիջապես առաջ: Գործով դատավորը Մարկ Սկարզին է, որն այդ պաշտոնում նշանակվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին։

Հանթեր Բայդենը չի խոսել լրագրողների հետ, բայց հայտարարություն է տարածել՝ մեղադրելով դատախազներին այն բանի համար, որ նրանք կենտրոնացած են «ոչ թե արդարադատությանը նպաստելու, այլ իր մարդկային արժանապատվությունը նվաստացնելու վրա»:

«Ես չեմ պատրաստվում ընտանիքիս ենթարկել ավելի շատ ցավի, ավելի շատ անձնական կյանքի ներխուժման և ավելի անհարկի խայտառակության»,- ասել է նա:

ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ Բայդենին սպառնում է առավելագույնը 17 տարվա ազատազրկում։