Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին

Լուրեր

01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
01.11.2024 | 19:34
Շատերը վախենում են Ադրբեջան գնալ․ COP29-ին մասնակցող ԵԽ պատվիրակությանը հատուկ հեռախոսներ կտրվի՝ անվտանգության նկատառումներից ելնելով
01.11.2024 | 19:22
Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքը» 13 թափուր մանդատ ունի, 1 թեկնածու մանդատ է վերցրել
01.11.2024 | 19:11
«Սպառնացել են «Պոչիկ Ալիով, «տապոռիկներով»․ ինչպես են Դուբայում սեռական շահագործման ենթարկել երիտասարդ հայ աղջիկներին
01.11.2024 | 19:00
Ադրբեջանը հարցականի տակ դրեց ՀՀ-ի պետականությունը․ 2 կետ համաձայնեցնելով՝ դարավոր խնդիրները չեն լուծվի․ Գևորգ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 18:50
Պահանջում ենք, որ COP 29 ը հյուրընկալի բարոյական, անբասիր հետագիծ ունեցող երկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 18:38
Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 208-ի. կան անհայտ թվով կորածներ
01.11.2024 | 18:26
Թուրքիան ՌԴ-ից ներկրվող բնական գազի համար հատուկ գին է ցանկանում ստանալ
01.11.2024 | 18:19
Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
01.11.2024 | 18:15
Գրիգորյանն ու Մուստաֆաևը հանդիպել են ՀՀ-Ադրբեջան սահմանին․ քննարկվել են սահմանազատմանը և տրանսպորտային ուղիներին վերաբերող հարցեր
01.11.2024 | 18:09
«Վրացական երազանք»-ը մտադիր է ընդդիմության դեմ բողոք ներկայացնել դատախազություն
01.11.2024 | 18:00
Արմեն Գևորգյանին թույլատրել են հատել ՀՀ սահմանը, ԱՄՆ-ը նոր օգնություն կտրամադրի Կիևին․ ԼՈՒՐԵՐ
01.11.2024 | 17:53
Ղեկին հեռախոսով խաղացող վարորդն ազատվել է աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչներին և ֆեդերացիաների ղեկավարներին․ տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանի Հանրապետությունը Փարիզի Օլիմպիական խաղերին պատվով ներկայացնելու համար և հավելել, որ Կառավարությունը փորձել է հնարավորն անել, որպեսզի հարմարավետ պայմաններ ստեղծի հավաքականի համար` Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով:

«Իհարկե, բոլորս հույս ունեինք, որ մենք նաև օլիմպիական ոսկիներ կունենանք, բայց սպորտը սպորտ է, և միշտ չէ, որ ցանկություններն իրականություն են դառնում: Մենք պետք է ճիշտ վերաբերմունք ձևավորենք այս իրադրության նկատմամբ, վերլուծենք նախորդ շրջանում մեր կատարած աշխատանքը, հասկանանք՝ ի՞նչն է արդյունավետ, ի՞նչն է պակաս արդյունավետ, ի՞նչն ենք ճիշտ արել, ի՞նչը սխալ և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին»,– նշել է վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում կկատարվի վերլուծական աշխատանք՝ հետագա անելիքները ավելի կոնկրետացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը: Վարչապետը նշել է, որ հայկական սպորտի ֆունդամենտալ խնդիրներից մեկն ակնհայտորեն մարզական ենթակառուցվածքների բացակայությունն է կամ ցածր որակը: «Ուրախությամբ պիտի ասեմ, որ այսօր մեծ մասշտաբի մարզական ենթակառուցվածքներ են ստեղծվում Հանրապետությունում, այդ թվում՝ ոլորտի հայտնի մարզիկների հետ համագործակցված: Մեր հանձնառությունը՝ Օլիմպիական չեմպիոնի անունով ունենալ մարզադպրոց՝ շարունակում է մնալ տեղում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մասնավոր-պետություն համագործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը մարզերում կկառուցի մարզական կենտրոններ, և կառավարումը կհանձնի պրոֆեսիոնալ ընկերությունների: «Նաև այդ կենտրոններում երեխաների այցելությունները կֆինանսավորենք՝ ինչպես դպրոցն ենք ֆինանսավորում երեխայի թվով: Ամեն կենտրոնի որոշակի քվոտա կհատկացվի, որպեսզի երեխաների մասնակցությունը ֆինանսավորենք»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սպորտին պետք է վերաբերվել որպես տնտեսության ճյուղի: Վարչապետի համոզմամբ՝ ամենակարևոր տնտեսական բաղադրիչը հետևյալն է՝ կա ներդրում, կա ճիշտ կառավարում՝ կա արդյունք, չկա ներդրում, չկա ճիշտ կառավարում՝ չկա արդյունք:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կառավարության և մարզական ֆեդերացիաների արդյունավետ աշխատանքը: Վարչապետը նկատել է, որ Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերում նոր սերնդի բավականին թվով մարզիկներ են եղել, որոնց հետ հույսեր ենք կապում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աջակցության ծրագրերն ինչպես նախանշված են՝ կշարունակվեն: «Եվ ամփոփելով՝ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրումի, ձեր ելույթների, ձեր ջանքի համար: Կարծում եմ՝ գիտեք և պատկերացնում եք, թե մենք բոլորս ինչպիսի մեծ հուզումով ենք սպասել լուրերի»,– ասել է Կառավարության ղեկավարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել Օլիմպիական հավաքականի մարզիկներին, ֆեդերացիաներին և մարզիչներին՝ մեծ ջանքի և նվիրումի համար՝ հավելելով, որ Օլիմպիական խաղերին երկրպագուները հնարավորություն են ունեցել մարզիկների մրցելույթներին հետևել Փարիզում «Հայաստանի տանը»: «Սա էլ հրաշալի միջավայր ձևավորեց խաղերի շուրջ, որտեղ նաև մեր մարզիկները կարողանում էին իրենց մրցելույթներից հետո այցելել, շփվել երկրպագուների հետ, հարցուպատասխան ունենալ, կիսվել իրենց տպավորություններով։ Նաև մի միջավայր էր ձևավորված, որտեղ հնարավորություն էին ընձեռնվում ավելի միասնական դիտել մրցելույթները և ցավել հաջողության ու հաղթանակի համար»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում արդեն իսկ նվաճել են 224 մեդալ, ու դեռևս մինչ տարեվերջ սպասվում են բազմաթիվ մրցաշարեր։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել է, որ Հայաստանն Օլիմպիական խաղերին մասնակցել է 15 մարզիկով, որոնցից երեքն ունեցել են թույլտվություն կամ սպիտակ քարտ։ «Դա նշանակում է, որ երեք մարզիկներից մենք լուրջ ակնկալիքներ չէինք կարող ունենալ, այդ մարզաձևերում մենք բարձր արդյունքներ առայժմ չունենք, բայց գնում ենք այդ ուղղությամբ։ Մնացած 12 մարզիկներից երեքը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճել է արծաթե մեդալ, մեկը՝ երրորդ տեղը՝ բրոնզե մեդալ, մեկը՝ չորրորդ տեղը, երկու մարզիկ՝ հինգերորդ, մեկ մարզիկ՝ վեցերորդ, երեք մարզիկ՝ յոթերորդ և մեկ մարզիկ՝ իններորդ տեղը։ Այսինքն՝ 12 մարզիկներն էլ եղել են տասնյակում։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում, թիմային հաշվարկում, ոչ պաշտոնական, եղել է երկրորդը՝ զիջելով միայն Վրաստանի հավաքականին։ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում եղել է հինգերորդը։ Ընդհանուր առմամբ, այս ամառային Օլիմպիական խաղերին մասնակցել է 206 երկիր, մեդալ են նվաճել 91 հավաքական, Հայաստանի հավաքականը 66-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում։ Որակական առումով, սա անկախ Հայաստանի հավաքականների երրորդ ելույթն էր: Ավելի լավ ելույթ ունեցել ենք 2016 թվականին և 1996 թվականին, երբ ունեցել ենք չեմպիոն, իսկ մյուս որակական խաղերից սա երրորդն էր»,- տեղեկացրել է Գիլոյանը՝ ավելացնելով, որ մինչ Օլիմպիական խաղերին գնալը Կառավարությունը հանձինս նախարարության՝ իր բոլոր պարտականությունները կատարել է:

Հաջորդիվ քննարկվել են Հայաստանում մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, հաջորդ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելուն, սպորտի զարգացման ուղղությամբ քայլերին վերաբերող հարցեր: