Հայաստանը կարող է պարծենալ իր հզոր բնական ռեսուրսներով․ ՄԱԿ ՊԳԿ գլխավոր տնօրեն

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հայաստան իր եռօրյա այցի ընթացքում ՊԳԿ գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուն ընդգծել է, որ երկիրը կարող է պարծենալ իր հզոր բնական ռեսուրսներով, որոնք կարող են օգտագործվել գյուղական համայնքներում եկամուտներն ավելացնելու և ֆերմերների ապրուստը բարելավելու համար․ տեղեկացնում են ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակից։

«Ագրոանտառային տնտեսության զարգացմանն ուղված նախաձեռնությունները խոստումնալից են»,- նշել է նա:
«Ֆերմերները, այսպես ասած, երկու հիմնական «ղեկավար» ունեն՝ տնտեսությունը և շրջակա միջավայրը», – ասել է Չյու Դոնգյուն Հրազդանի մերձակայքում ՊԳԿ-ի աջակցությամբ հիմնած անտառային տնկարաններ այցելության ժամանակ, ընդգծելով՝ «Հավասարակշռությունը կարևոր է այս հարցում»։

Առողջ անտառների խթանումը կարող է նպաստել տնային տնտեսությունների եկամուտների ավելացմանն ու միջավայրի բարելավմանը, որը համահունչ է ՊԳԿ-ի «Չորս ավելի լավ սկզբունքներին», այն է՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար՝ ոչ ոքի հետ չթողնելով։

Հրազդանի անտառտնտեսություն այցի ընթացքում ՊԳԿ պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը։

Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային 35 թեժ կետերից մեկն է, և երկրի անտառները բարեխառն բիոմներում ամենավտանգված էկոհամակարգերից են։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ութամյա ծրագիր։ Այն առաջինն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որն ուղղված է երկրում անտառների դիմադրողականության բարելավմանը:

1993թ-ից ի վեր, երբ Հայաստանը դարձավ ՊԳԿ անդամ, ՊԳԿ-ն հաջողությամբ համագործակցում է կառավարության և ազգային այլ կարևոր դերակատարների հետ մի շարք ոլորտներում։ Եվ այսօր արդեն տասնյակ ծրագրեր են իրականացվել՝ սկսած հայկական առասպելական խաղողի և ծիրանի կոլեկցիոն այգիների հիմնումից մինչև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը:

Երկուշաբթի օրը, ՄԱԿ ՊԳԿ Գլխավոր տնօրենը էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ հանդիպել է առաջին կուրսի ուսանողների հետ՝ ներկայացնելով ՊԳԿ-ի և Հայաստանի միջև երկարատև համագործակցությունը և ընդգծել գիտության, նորարարության և թվային տեխնոլոգիաների կարևորությունն ագրոպարենային համակարգերի փոխակերպման և ժամանակակից գյուղատնտեսության խնդիրներին դիմակայելու գործում։

ՊԳԿ-ն աշխատում է համալսարանի հողերի փորձարկման լաբորատորիայի հետ՝ RECSOIL նախաձեռնության միջոցով՝ կենտրոնանալով հողերը օրգանական ածխածնով հարստացնելու և տվյալների ընդլայնման վրա ու ակնկալում է խորացնել համագործակցությունը համալսարանի՝ երկրի առաջնակարգ ագրարային բարձրագույն ուսումնական հաստատության հետ:
Գլխավոր տնօրենն այնուհետև մեկնել է Արարատի մարզ՝ ստուգելու ՊԳԿ-ի կողմից իրականացված «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որը ներառում է ջերմոցային, ինչպես նաև մրգերի չորացման (չրերի) աշխատանքներ:

Ավելի ուշ նա այցելել է խաղողի այգի։ ՊԳԿ-ն ունի Հայաստանին աջակցման վաղեմի պատմություն վերականգնելու 8000-ամյա խաղողագործության պատմությունը։ Հայաստանն ունի բազմաթիվ տեղային (լոկալ) սորտեր, որոնցից շատերը, սակայն, անհետացման վտանգի տակ են: «Երկրում գինու արտադրության առաջխաղացման համար կարևոր է կենտրոնանալ խաղողի սորտերի գենետիկական գնահատման վրա», – ասել է Չյուն: