ՄԻԵԴ որոշմամբ՝ Ադրբեջանն ու Վրաստանը ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին առևանգելու գործով նրան 21,000 եվրո փոխհատուցում կվճարեն

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին շահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայցն ընդդեմ Վրաստանի և Ադրբեջանի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Վրաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (խոշտանգումների արգելքը) և 5-րդ հոդվածը (ազատության և անվտանգության իրավունք) առևանգման, դաժան վերաբերմունքի և Ադրբեջան ապօրինի արտաքսման դեպքերով: Դատարանը նաև որոշել է, որ Ադրբեջանը խախտել  է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը (անձի ազատության և անձեռնմխելիության իրավունք), ինչպես նաև 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք):

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Վրաստանի իշխանությունները Մուխթարլիին պետք է վճարեն 12,500 եվրո, իսկ Ադրբեջանի իշխանությունները՝ 8,500 եվրո՝ որպես բարոյական վնասի և դատական ​​ծախսերի փոխհատուցում։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Վրաստանում իմ առևանգման հարցով։ Իմ առևանգումը հաստատվել է։ Պատասխանատու են համարվել Ադրբեջանն ու Վրաստանը»,- գրել է լրագրողը ֆեյսբուքի իր էջում։

Նշենք, որ Մուխթարլին Ադրբեջանից հեռացել է 2015 թվականին՝ երկրի ղեկավարության հետ կապված կոռուպցիոն հետաքննությունից հետո։ 2017 թվականի մայիսի 29-ին նրան առևանգել էին Թբիլիսիի կենտրոնում, ծեծել և կամքին հակառակ նստեցնել մեքենա։ Նրան տարել էին սահման և հանձնել Ադրբեջանի ներկայացուցիչներին։

Վրաստանի իշխանությունները հերքում էին Մուխթարլիի առևանգմանն իրենց մասնակցությունը և Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը։ Սակայն Վրաստանում տեղի ունեցածից հետո հակահետախուզության և սահմանապահ ծառայությունների ղեկավարներն ազատվել էին աշխատանքից։

Ադրբեջանում լրագրողը մեղադրվել է պետական ​​սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեջ՝ դատապարտվելով  6 տարվա ազատազրկման։

2020 թվականին Մուխթարլին ազատ է արձակվել, որից հետո մեկնել է Գերմանիա և այժմ բնակվում է այնտեղ։

Էմմա Չոբանյան