Նախագծով առաջարկվում է ուղղել թերությունները՝ չպատժելով քաղաքացիներին

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նախագիծն ուղղված է բարեխիղճ հարկատուների իրավունքների պաշտպանությունը՝ մասնավորապես կարգավորելով այն դեպքերը, երբ հարկ վճարողն անշարժ գույքի հարկի գծով իր հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել է, սակայն օրենքով եւ Հարկային օրենսգրքով սահմանված գնահատման կարգերով հաշվարկվող բանաձեւերում շինության կամ հողամասի մակերեսի կամ գործակիցների մեծությունների փոփոխման արդյունքում անշարժ գույքի հարկով հարկման բազայի փոփոխման, ինչպես նաեւ բազայի լրամշակման հետեւանքով առաջացած հարկի նկատմամբ հաշվարկվում են տույժեր:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նրա տեղեկացմամբ նախագծի ընդունման արդյունքում բարեխիղճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի:

Նա պարզաբանել է, որ 2011-2012 թվականներին ոլորտում որոշակի վրիպակներով եւ թերություններով զանգվածային թվայնացում է տեղի ունեցել, եւ այժմ նախագծով առաջարկվում է ուղղել այդ թերությունները՝ չպատժելով քաղաքացիներին: «Սա բարեխիղճ հարկ վճարողի համար միայն լավ գործիք է: Եթե ինքն իր հարկային պարտավորությունները կատարել է, ապա այդ տույժերը զրոյացվում են: Իսկ եթե չի կատարել իր հարկային պարտավորությունները եւ դրանք չի վճարել այդ տարիների ընթացքում, ապա իր համար այդ տույժերը չեն զրոյացվում: Այսինքն՝ սա օգնում է պարտաճանաչ հարկ վճարողին»,- պարզաբանել է զեկուցողը: Նա նաեւ հավելել է, որ ամեն դեպքում քաղաքացին պետք է կատարի իր հարկային պարտավորությունները: Առայսօր ճշգրտվել են մոտ 80.000 անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ:

Նախագծի վերաբերյալ պատգամավորները տարբեր տեսակետներ են արտահայտել: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է մինչեւ երկրորդ ընթերցում անդրադառնալ պատգամավորների դիրքորոշումներին:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: