Ռուսաստանը ներհայաստանյան խնդիրներում մոդերատորի դեր է ստանձնել, չեմ կարծում, թե սա լավ իրավիճակ է Հայաստանի համար․ Ստեփան Դանիելյան

Լուրեր

15.12.2025 | 17:46
Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
15.12.2025 | 17:35
ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին
15.12.2025 | 17:26
ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
15.12.2025 | 17:20
«Լեսթերի» ֆուտբոլիստի գոլը 60 մետրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:13
Yandex Go-ի վարորդների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
15.12.2025 | 17:11
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը

Պարոն Դանիելյանժամեր առաջ կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի շուրջ, ինչպես նշեց  ՀՀ վարչապետը,  հոռետեսական կանխատեսումներ էին արվում հայաստանյան ու ռուսաստանյան փորձագիտական  մակարդակներում առնվազն՝  որ շատ ծանր բանակցություններ են սպասվում։ Մինչդեռ, հաղորդագրություններից դատելով, ամեն ինչ  առավել քան լավ է Փաշինյանը  հանդիպմանը հայտարարել է, որ կան հայ-ռուսական փայլուն հարաբերություններ, որ  քաղաքական, տնտեսական և ռազմատեխնիկական հարաբերությունների ոլորտներում առկա ներուժը հզորացնելու խնդիր կա, իսկ Վլադիմիր Պուտինն  էլ ասել է, որ պատրաստ է Երևանի հետ ուղղել Մոսկվայի ժամացույցի  սլաքները։ Նման լավատեսական հնչերանգներում միայն արարողակարգային-դիվանագիտական լեզո՞ւ է, թե՞ իրոք լավատեսության հիմքեր կան։

-Բնականաբար, դիվանագիտական լեզու է, բայց այդ դիվանագիտական լեզվի տակ պետք է հասկանալ ռեալ պրոցեսներ։ Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ հարց, որը հնարավոր չէ լուծել․․․

-Լրատվամիջոցների կանխատեսումներով՝ ՌՔոչարյանի ձերբակալում, Միքայել Հարությունյանի նկատմամբ ՌԴ տարածքում հետախուզման դադարեցում, Խաչատուրով, ՀԱՊԿ անդամակցություն․․․

-Այո, ժամանակի ընթացքում մենք կտեսնենք, թե այդ ամենի շուրջ ինչ պայմանավորվածություններ են եղել։ Նաև հետաքրքիր կլինի, թե Քոչարյանի կարգավիճակի հետ կապված ինչ զարգացումներ կլինեն Հայաստանում։ Չեմ կարծում, որ պաշտոնական Երևանն այսօր հակված է բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական  իրավիճակը։

-Այսինքն՝ բոլոր հարցերը փաթեթային լուծվե՞լ են, և եթե այո՝ պայմանավորվե՞լ են, եղել են փոխզիջումնե՞ր։

-Չեմ կարող ասել, չգիտեմ՝ բոլոր հարցերի շուրջ փաթեթային պայմանավորվածություն եղե՞լ է, թե ոչ, բայց մենք կարող ենք ասել, որ սկզբունքային հարցերի շուրջ, ըստ ամենայնի, եղել են պայմանավորվածություններ, որոնք  հետագայում  կճշտվեն արդեն երկու կողմերի փորձագիտական մակարդակներում։ Բայց նման արդյունք սպասելի էր, որովհետև երկու կողմն էլ ցանկություն չունի բարդացնելու հարաբերությունները։ Տարբեր պատճառներով։

-Այսուհանդերձ, կարծում եք, որ ՌԴ-ի համար կարևո՞ր էր Ռոբերտ Քոչարյանի հարցը։

-Եթե ուշադրություն ենք դարձնում ռուսական մամուլի նյութերին, նաև Լավրովի հայտարարությունը, նաև՝ Ուշակովի, իրենց համար Քոչարյանը մի քանի պատճառներով սկզբունքային խնդիր է։ Առաջին հերթին իրենց համար սկզբունքային  նախադեպ է, որ նախկին ղեկավարը գտնվում է կալանավայրում։ Երկրորդ, ըստ Ռուսաստանի մերձպաշտոնական մի քանի վերջին հայտարարությունների, այստեղ, իրոք, կա  ինչ-որ անձնական խնդիր, որը նաև քաղաքական հարթության մեջ է։ Եվ տեսեք՝ այստեղ ինչ հետաքրքիր կոմբինացիա է տեղի ունեցել․Հայաստանի քաղաքական դաշտում առաջացել է խնդիր՝ կոնֆլիկտ,  և դրա մեջ մտել է դրսի ուժ՝ այլ պետություն։ Ռուսաստանը ներհայաստանյան խնդիրներում մոդերատորի դեր է ստանձնել։ Այսինքն՝ Հայաստանի քաղաքական ուժերը միմյանց հետ չեն կարողանում պայմանավորվել, հայտնվում է երրորդ հարց լուծողը։ Եվ սա նշանակում է Ռուսաստանի կողմից ազդեցության ձեռբերում ոչ թե Հայաստանի նկատմամբ, այլ՝ ներհայաստանյան խնդիրներում, ինչն ավելի խորը ազդեցություն է։ Եվ սա չեմ կարծում, որ լավ իրավիճակ է Հայաստանի համար, որ մեր ներքաղաքական խնդիրներում հանդուրժում է սա և ավելին՝ բանակցությունների է գնում այլ երկրի հետ։

-Մինչ Նիկոլ Փաշինյանի թիմը հայտարարում է, որ  պատրաստելու  են  ԱԺ ինքնալուծարման նախագիծ , «Հանրապետական»  մեծամասնությունը, որն այս պահին համարվում է տեխնիկական, հայտարարում է, թե նպատակահարմար չէ դրան գնալը, որ ԱԺ լուծարումն ինքնանպատակ չի կարող լինել: Ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս խնդիրը։


Իմ կարծիքով`ՀՀկ-ականները դրան  չեն գնա, եթե մեծ ճնշումներ չլինեն։ Եթե գնան ընտրությունների, բնականաբար, կկորցնեն իրենց վերջին լծակը ու կվերածվեն լուսանցքային կազմակերպության։ Այս խնդրի իրավական լուծումը չեմ տեսնում։ Եթե նույնիսկ սահմանադրական փոփոխություն լինի և ԱԺ-ն ինքնալուծարման իրավունք ստանա, ապա դա նույնպես լուծում չի։ Նման սահմանադրական փոփոխությունից հետո միմիայն պարտադրանքի միջոցով պատգամավորները կգնան ինքնալուծարման։ Կա նաև մեկ այլ տարբերակ․ եթե փորձ արվի յուրաքանչյուր պատգամավորի հետ ստվերային կերպով առանձին-առանձին պայմանավորվածություն ձեռք բերել։ Գուցե այդ տարբերակն էլ է փորձ արվում օգտագործել։

-Պարոն Դանիելյան, եթե, այնուամենայնիվ, ԱԺ-ն լուծարվի, սպասվում են արտահերթ ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը խստացնում է ընտրակաշառք տալու և վերցնելու համար պատասխանատվությունը, սակայն ՀՀ-ում ընտրություններ անցկացնող դեմքերը նույնն են մնում:  Նոր Հայաստանում առաջին ընտրությունները՝ Երևանի ավագանու, ապա՝ ԱԺ, դառնալու են կարևոր քննություն: Հիմա՝ հին դեմքերով հնարավո՞ր է դա անել, մյուս կողմից՝ Հանրապետականն  ի՞նչ է անելու, ձեռքները ծալած նստելո՞ւ է,  չի՞ մասնակցելու ընտրություններին:

-Իմ կարծիքով՝ ընտրությունները չեն կարող կեղծվել, եթե իշխանությունը դա չի հրահանգել։ Անհնարին է նման բան անել, եթե իրավապահ ու դատական համակարգերը չսատարեն ընտրակեղծարարներին։ Հատկապես կարևոր է ընտրությունների մասնակիցների ցուցակը և մասնակիցների քանակը։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ամեն ինչ կհստակեցվի, մենք կտեսնենք, թե ինչպես կանցկացվեն  այդ ընտրությունները։

Գրել էիք, որ գործող կառավարությունը թելից կախված է` չունի խորհրդարանում ազդեցություն, բայց ունի հանրային վստահություն, որը  հալչում է, որովհետև Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն աշխատում է  պարզունակ PR դրսևորումներով ու արդեն չաշխատող պոպուլիզմով։ Նշել  էիք նաև, որ  հիմնական սխալն  անցումային փուլում կուսակցական կառավարության ստեղծումն էր ու ընտրություններն արագ չանցկացնելը։ Ավելի  վաղ էլ ասել էիք, որ հասարակությանը չկոնսոլիդացնելն էր այդ սխալը: Տպավորություն է, որ դա  լավագույնս   արտահատվեց «սևերի» ու «սպիտակների»  մասին Հայկ Մարությանի  հայտնի արտահայտությամբ:  Բայց, եթե վերանանք ձևից, բովանդակությունը ճիշտ չէ՞, ի վերջո,  ստացվում է, որ «սևերի»  հաղթանակի դեպքում լինելու է վերադարձ անցյալին:

-Նախկին իշխանական համակարգի հիմքը կոռուպցիան էր ու անօրինականությունները։ Այդ համակարգը կառուցվում էր ընտրությունների ժամանակ․ ով մասնակցում էր կեղծիքներին, ըստ իր ներդրման չափի, մասնակից էր դառնում պետական լծակներին ու շուկայում իր մասնաբաժնին։ Իշխանությունն ու տնտեսությունն էլ տարանջատված չէին։ Ոքանով ես եմ հասկանում, նրանք, ովքեր ցանկանում են վերակենդանացնել այդ համակարգը, կոչվում են «սևեր»։ «Սևերի» հարցը բավականին հստակ է, սակայն «սպիտակների» պահով կան խնդիրներ։ Եթե «սպիտակները» հանրությանը ներկայացնեն հստակ «Ճանապարհային քարտեզ»,  թե ինչ ռեֆորմներ են ցանկանում իրականացնել պետական կառավարման համակարգում, տնտեսության ոլորտում, արտաքին քաղաքականությունում, ներկայացնեն Արցախի խնդրի հայեցակարգ և այլ ծրագրեր, որոնք ընդունելի և համոզիչ  լինեն  հանրության մեծ մասի համար, ապա դա հասկանալի կլինի։  Իսկ եթե քաղաքական ուժերը բնորոշվում են որպես «լավ» կամ «վատ» մարդկանց համախումբ,  ապա դա անլուրջ է։ Մենք 1988-ին տեսել ենք «լավ տղաներին» ու նրանց արած գործը։  Քաղաքականությունը չի կարող կառուցվել լավ կամ վատ հասկացության վրա։ Հնարավոր է, որ այսօրվա «սպիտակները»  վաղը նոր «սևեր» դառնան ու դրա նախանշաններն արդեն կան։

Մենք պետք է ընտրություն կատարենք պետության  զարգացման ռազմավարությունների ու հայեցակարգերի միջև։ Այդ ռազմավարությունները և հայեցակարգերը ոչ մի քաղաքական ուժ մեզ դեռ չի առաջարկել։

 

Անի Սահակյան