Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահը շնորհավորել է Ալիևին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Մեջլիսի արտահերթ ընտրություններում «Նոր Ադրբեջան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ ընտրություններն անցել են «ազատ, ժողովրդավարական պայմաններում և արտահայտել են ադրբեջանական ժողովրդի կամքը»։

Նշելով, որ Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հետ բարեկամության խումբ, Թաթարը վստահություն է հայտնել, որ միջխորհրդարանական բարեկամության խմբի շրջանակում համագործակցությունը նոր խորհրդարանի հետ հաջողությամբ կշարունակվի։ Նա գոհունակությամբ հիշել է, որ իր երկիրը հրավիրվել է Թյուրքական պետությունների կազմակերպության Շուշիի գագաթնաժողովին և երախտագիտություն հայտնել Ալիևին։

Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։ Նա նշել է, որ Ադրբեջանը կշարունակի աջակցել Հյուսիսային Կիպրոսի կապերի զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր զանգահարել Ալիևին ու շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։