Էրդողանն Ալիևին շնորհավորել է Մեջլիսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Լուրեր

27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցության «վստահ հաղթանակի» կապակցությամբ, հայտնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

«Թուրքիայի նախագահը նշել է այս ընտրությունների կարևորությունը, քանի որ դրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են, որոնք անցկացվում են ամբողջ հանրապետությունում Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ ընտրություններն անցել են ազատ, ժողովրդավարական պայմաններում և արտացոլում են ադրբեջանական ժողովրդի կամքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։

Զրույցի ընթացքում նշվել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջխորհրդարանական բարեկամության խումբն ընդլայնված կազմով Ադրբեջանում ընտրություններին ներկա է եղել դիտորդի կարգավիճակով։

Հաղորդվում է նաև, որ զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել «Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարների շուրջ»։