Բաքվում հերթական հակաֆրանսիական միջոցառումն է կազմակերպվել՝ «Ֆրանսիայի կողմից Մայոտ կղզու օկուպացումը» թեմայով

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանում հերթական հակաֆրանսիական միջոցառումն է անցկացվում՝ «Ֆրանսիայի կողմից Մայոտ կղզու անօրինական օկուպացումը» թեմայով համաժողով։ Նշվում է, որ այն նվիրված է «Ֆրանսիայի անօրինական օկուպացիայի տակ գտնվող Մայոտ կղզուն»։

Ադրբեջանական լրատվամիջոցների  հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցում են Կոմորների միության և Մայոտ կղզու հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք պայքարում են «Ֆրանսիայի օկուպացիայի դեմ» և Մայոտ կղզին Կոմորների միությանը վերադարձնելու համար, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքական կուսակցությունների անդամներ։

Հաղորդվում է, որ  քննարկվում է «Կոմորյան կղզիների ֆրանսիական գաղութացման պատմությունը, Ֆրանսիայի կողմից Մայոտի օկուպացումը և դրա արդյունքում կղզիներին հասցված վնասը, Ֆրանսիայի գաղութային քաղաքականության աշխարհաքաղաքական և տնտեսական շահերն այս տարածաշրջանում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը Կոմորների միության Մայոտ կղզու նկատմամբ»։

Նշենք, որ հուլիսի 17-18-ը Բաքվում անցկացվել էր առաջին կոնգրեսը, որին մասնակցել էին ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդներ Կորսիկայից, Մելանեզիայից, Պոլինեզիայից, Կարիբյան և Անտիլյան կղզիներից։ «Ֆրանսիական գաղութատիրությունից» տուժած տարածքների ներկայացուցիչների մասնակցությամբ կոնգրեսը կազմակերպվել էր Գվադելուպայի ազատագրման ժողովրդական միության կողմից և Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ։

Ադրբեջանի հակաֆրանսիական արշավի շրջանակում 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբը, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է անցկացնում։ Այսօր անցկացվողը 16-րդ միջոցառումն է։

Դրանցից չորսը կազմակերպվել են ՄԱԿ-ի կենտրոնակայաններում՝ Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, մեկը՝ Ստամբուլում, մնացածը՝ Բաքվում։ Ադրբեջանը սկսել է ակտիվորեն ֆինանսավորել Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների տարբեր ներկայացուցիչների։ Ապրիլին էլ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը Բաքվին մեղադրել էր վերջերս Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցության մեջ։