Ալիևը կնոջ հետ այցելել է Դադիվանք

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այսօր այցելել է Քարվաճառ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք այցելել են հայկական Դադիվանք վանական համալիրը։

Նշենք, որ հայկական  միջնարդարյան վանական համալիրի հետ կապված պաշտոնական Բաքուն քարոզչական կեղծ արշավ է իրականացնում՝ այն փորձելով ներկայացնել աղվանական։

Շարունակելով հայկական հետքերը վերացնելու և յուրացնելու քաղաքականությունը՝ Ադրբեջանի  մշակույթի նախարար Ադիլ Քերիմլին Ալիևիներին է ներկայացրել հայկական վանական համալիրի պատմությունը՝ ամբողջությամբ խեղաթյուրելով իրականությունը։ Նա ասել է, թե վանական համալիրը, իբր, «1990-2020 թվականներին ենթարկվել է հայերի հարձակմանը», և Հայ առաքելական եկեղեցու ու Հայաստանի  աջակցությամբ այնտեղ իրականացվել են ռեստավրացիոն աշխատանքներ։ Քերիմլին ասել է, թե, իբր, «կեղծիքի նշաններ են ավելացվել, իսկ հուշարձանների բազմաթիվ հատվածներ ենթարկվել են վանդալիզմի», վանքում մնացած հայ քահանաներն ու վանականներն օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ կոտրել են հուշարձանների հնագույն որմնանկարներն ու ապօրինաբար հեռացրել դրանք Ադրբեջանի տարածքից»։

Նշվել է, որ 2020 թվականի դեկտեմբերին Երևանում կայացած ցուցահանդեսում «ապօրինի» կերպով ցուցադրվել են զանգեր, քարե արձանագրություններ, որմնանկարներ, գորգեր և, իբր, «Ադրբեջանին պատկանող մշակութային ժառանգության այլ նմուշներ», Ավելի ուշ էլ վանքի որմնանկարները որպես «Հայկական ավանդական արվեստի օրինակներ» ներկայացվել են Իտալիայի Պադուայում բացված «Որմնանկարները հայկական քրիստոնեական եկեղեցիներում VII-XIII դդ» խորագրով ցուցահանդեսում։ Այն կազմակերպվել է նաև Իտալիայի մի քանի այլ քաղաքներում։

Հաղորդվում է, որ Ալիևներն այնուհետև մասնակցել են 22,5 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանի բացմանը, բնակելի երկրորդ համալիրի հիմնարկեքի արարողությանը։ Ալիև ամուսինները ծանոթացել են 524 ընտանիքի համար նախատեսված բնակելի համալիրի կառուցման աշխատանքներին, հանքային ջրերի գործարանի ու մի շարք այլ օբյեկտների բացման։

Մեհրիբան Ալիևան սոցցանցերում կադրեր է հրապարակել այցից։