Ռուսաստանը սարսափած է առաջին դեմքերին պատժելու Հայաստանի նախադեպից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը իր տարածքում դադարեցնելու մասին Ռուսաստանի որոշմանը, տեսակետ հայտնեց, թե Ռուսաստանը սարսափում է առաջին դեմքերին պատժելու Հայաստանի նախադեպից։

Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ ոստիկանությունը գրություն է ստացել, ըստ որի Ռուսաստանն իր տարածքում չեղարկել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։ «Ռուսաստանում շատ վատ է ընդունվում Հայաստանում վարվող ներքին քաղաքականությունը, այդ թվում՝ «Մարտի 1»-ի գործի բացահայտումը, կոռուպցիայի դեմ պայքարը և այլն»,-ասաց քաղաքագետը՝ շարունակելով․ «Այն հանգամանքը, որ կարող էին Հայաստանում նախկին նախագահին ձերբակալել, մեղադրել, կոռուպցիայի մեջ մեղադրել տարբեր պաշտոնյաների, ռուսները չեն էլ թաքցնում, որ անընդունելի է իրենց համար, երբ հետապնդվում են նախկին իշխանությունները»։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը նման բան վերջին 300 տարում չի տեսել։ «Դրա համար մի քիչ նյարդայնացած են։ Հայաստանում ծագեց խնդիր, որը հետխորհրդային տարածքում կարող է նախադեպ լինել, որ առաջին դեմքերը կարող են կոռուպցիայի համար պատժվել»,-նշեց Սարգսյանը։

Միևնույն ժամանակ Մանվել Սարգսյանը չի կարծում, որ ռուսական կողմի այդ որոշումը կարող է խոչընդոտ լինել «Մարտի 1»-ի գործի քննության համար։ «Կգա մի պահ, կասեն՝ ճիշտ եք, վերցրեք տարեք։ Միքայելի պատճառով Ռուսաստանն այստեղ հարաբերություննե՞ր է փչացնելու, ոչ։ Երևույթն է սարսափեցնում, որ դա արվում է Սահմանադրության հիման վրա, օրենքներով»,-նշեց նա։ Ըստ քաղաքագետի՝ վաղը վարչապետ Փաշինյանը պետք է գնա Մոսկվա, ասի՝ այս ուղղությամբ ենք շարժվելու, Ռուսաստանին որևէ կերպ չենք վնասելու, ի՞նչ խնդիր կա։ «Եթե Հայաստանը ասի, որ ոչ մի բան չի կարող վնասել Ռուսաստանին, ռուսական կողմը իր որոշումն ու վերաբերմունքը կփոխի»,-համոզված է Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում Հայաստանի կողմից Ռուսաստանին առաջարկվող «հումանիտար աջակցությանը»՝ բժիշկների և սակրավորների մասնակցությամբ, քաղաքագետը դա տխուր որոշում որակեց։ «Դա տխուր քայլ է, ինչպես նաև ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելը։ Ընդամենը ցույց են տալիս, որ հայկական քաղաքական էլիտան շատ բան չի հասկանում»,-ասաց Սարգսյանը՝ շարունակելով․ «Սուվերեն քեզ պահի, պետք է՝ իրենք կառաջարկեն, դուք էլ կմտածեք։ Ձեռնտու է՝ կանեք։ Սա շատ մանր քաղաքականություն է, եթե այդպիսի բաներ լինեն՝ տխուր կլինի իհարկե»։

Մանրամասները դիտեք Մանվել Սարգսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան