Չե՛մ ուզում իմ գնդակահարության փամփուշտի համար ինքս վճարեմ, չե՛մ ուզում Հայաստանը վերածեն Օրուելի «Անասնաֆերմայի»․ Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Հայաստանում մարդկանց տեղաշարժը շուտով կարող է տեսահսկվել։ Հայաստանի կառավարությունն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ առաջարկելով։ Այս և այլ թեմաների շուրջ Factor.TV-ի տաղավարում զրուցել ենք «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ։

«ՀՀ ոստիկանությունն ուզում ա «գյոզ դնի» ու մեզ ասում ա՝ դո՛ւք պիտի վճարեք դրա համար»,- ասում է հրատարակիչը։ Մարտիրոսյանը շեշտում է՝ որպես ՀՀ քաղաքացի հարկեր է  վճարում է ու, այս դեպքում պետությունն ինքը պետք է օրենսդրական նախաձեռնությունից բխող ծախսերը հոգա․ «Պետություն ես, դո՛ւ դիր կամերաները, ինչի՞ ես ինձ ստիպում»։

Անդրադառնալով հարցին, թե օրենսդրական փաթեթի վրա աշխատելիս, մի շարք  երկրների փորձ են վերցրել նախագծի հեղինակները, Մարտիրոսյանն ասաց․«Եկել են ուզում են ծովի կանոնները սարում կիրառեն, չի՛ լինում այդպես»։

Պատասխանելով հարցին՝ Հայաստանում  գրաքննության կարիք կա, թե՞ կարելի է ամեն ինչ տպագրել ու ընտրությունը թողնել ընթերցողի ճաշակին, նշեց՝ Հայաստանում կա ցենզուրա։ «Ներմուծվող գրքեր կան, որ կարդում է ԱԱԾ-ն։ Հայաստանում կա ցենզուրա։ Հրատարակիչն ուզել է Անդրանիկ Օզանյանի մասին գիրքն արտահանել՝ թույլ չեն տվել»,- ասաց Մարտիրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Անահիտ Խաչատրյան