Վանաձորի բնակիչի կողմից, հավաքին մասնակցելու նպատակով, անձանց նյութապես շահագրգռելու, առցանց եղանակով խուլիգանություն կատարելու դեպքերի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից, հավաքին մասնակցելու նպատակով, անձանց նյութապես շահագրգռելու, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչին առնչվող այլ քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նրա բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և վերցվել են ձեռագիր գրառմամբ 5 ցուցակ՝ բազմաթիվ անձանց անուններով, որոնց դիմաց նշված են եղել տարբեր չափերի գումարներ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա է դարձել խուզարկությամբ հայտնաբերվածը, և դրա արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ ևս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը, համատեղ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է նախորդիվ նշված քրեական վարույթին։

Քննությամբ պարզվել է, որ Վանաձորի հիշյալ բնակիչը, 2024թ․ ապրիլ ամսին Տավուշի մարզում սկսված և մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին մասնակցություն ապահովելու նպատակով, ինքնությունը դեռևս չպարզված մի շարք անձանց շահագրգռել է՝ տարբեր չափերի գումարներ տրամադրելով, իսկ ինքնությունը պարզված մեկ անձի խոստացել է օժանդակել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում աշխատանքի ընդունվելու հարցում:

Վարույթի շրջանակներում կատարված անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններով ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է նաև, որ Վանաձորի նշված բնակիչը տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով լրատվական կայքերից մեկին 2024թ․ մայիսի 21-ին տրված հարցազրույցում, հասարակության նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հնչեցրել է Ոստիկանության ծառայողներին հասցեագրված անպարկեշտ արտահայտություններ՝ այդ կերպ անվանարկելով, վարկաբեկելով և նվաստացնելով նրանց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 38-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-ր մասի 3-րդ կետով և 236-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այս մասով առանձնացված և նախաքննությունն ավարտված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Խուզարկությամբ հայտնաբերված ցուցակներում նշված, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռած, ինքնությունները դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։