Ամռան ամիսներին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանից օգտվել է 50 հազար այցելու

Լուրեր

26.06.2026 | 20:14
Մագյարն առաջարկել է գաղտնազերծել Հունգարիայի կոմունիստական ​​շրջանի հատուկ ծառայությունների արխիվները
26.06.2026 | 20:00
Ավինյանը պարգևատրել է Վարազդատ Լալայանին, Արսեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին և այլ մարզիկների
26.06.2026 | 19:46
ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է պետական բյուջեի հաշվին․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024 թվականի ամռան ամիսներին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում իրականացվել են կրթամշակութային բազմաթիվ ծրագրեր. գրադարանն ունեցել է 4 282 ընթերցող (նոր ընթերցող՝ 1 507), իսկ ընդհանուր առմամբ գրադարանի սպասասրահներից օգտվել է շուրջ 50 հազար այցելու։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հանրապետության տարբեր մարզերից ու Երևանից 70 խումբ է հյուրընկալվել գրադարանում, որտեղ նրանց համար կազմակերպվել են ճանաչողական էքսկուրսիաներ, երաժշտության ունկնդրում և գրքերի ընթերցանություն։

Հունիս ամսից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Գրքերի աշխարհում» խորագրով կրթամշակութային ամառային ճամբարը 6-12 տարեկան երեխաների համար: Երեխաները մասնակցել են տարբեր դասընթացների ու միջոցառումների։ Գրքերի ընթերցանությունն ու դրանց շուրջ քննարկումները միտված էին զարգացնելու երեխաների վերլուծական, քննադատական կարողությունները և սերը գրականության հանդեպ: Երեխաները մասնակցել են «Ես և շրջակա միջավայրը» և «Աշխարհի շուրջ» թեմատիկ զրույցներին՝ ընդլայնելով աշխարհայացքն ու մտահորիզոնը, ավելի լավ հասկանալով շրջապատող աշխարհը։

Կազմակերպվել են ռուսերեն և անգլերեն ինտերակտիվ դասընթացներ, որոնք նպաստել են մասնակիցների լեզվական կարողությունների զարգացմանը։ «Արվեստի ժամ» նախագծի շրջանակում երեխաները զբաղվել են նկարչությամբ, երաժշտությամբ, թատրոնով և ձեռագործությամբ, ինչը զարգացրել է նրանց ստեղծագործական հմտությունները։ Հատկապես հետաքրքիր են անցել հեքիաթապատման դասերը, որոնց ընթացքում երեխաները ոչ միայն լսել են հեքիաթներ, այլև ստեղծել դրանց պատկերազարդումները։

Նկարչության դասընթացների արդյունքում ստեղծված աշխատանքները ցուցադրվել են գրադարանի ցուցասրահում, քննարկվել են նկարների առանձնահատկություններն ու կիրառված տեխնիկաները։

Ճամբարականները մասնակցել են նաև շախմատի, ասեղնագործության, նախավարժանքի և բակային խաղերի, դիտել մուլտֆիլմեր, մասնակցել զարգացնող ինտելեկտուալ խաղերի, սովորել էթիկայի կանոններն ու մասնակցել հոգեբանական խաղերի՝ նպաստելով երեխաների համակողմանի զարգացմանը ինտելեկտուալ ու հուզական մակարդակներում։ Երեխաներն ամռան ընթացքում ունեցել են նաև մշակութային հարուստ փորձառություն՝ այցելելով Պատանի հանդիսատեսի թատրոն և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։

Ամառը նշանավորվել է նաև սփյուռքահայ երիտասարդների՝ Համազգային ուսանողական մշակութային ֆորումին մասնակցությամբ: Նրանց համար կազմակերպվել է շրջայց, ձայնադարանում երիտասարդները կատարել են հայկական ժողովրդական երգեր, գրադարանի նախասրահում՝ ցուցադրել ազգային պարեր։

Ամառային ծրագրում հատուկ տեղ է զբաղեցրել «Երկիր Նաիրյան» երաժշտական ցերեկույթը, որը կազմակերպվել էր «Ղողանջ» կազմակերպության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիս ամսին գրադարանում անցկացվել են «Վարպետաց դասեր» խորագրով գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ, որոնք միտված էին ապահովելու շարունակական կրթությունը գրադարանային ոլորտում և զարգացնելու մասնագիտական հմտությունները: Դասընթացներին մասնակցել են գրադարանի 50 աշխատակիցներ Հայաստանի տարբեր մարզերից: Դասընթացներն անցկացվել են երկու փուլով՝ ներառելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասեր, որոնք վարում էին գրադարանային ոլորտի փորձառու մասնագետները: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր:

Մշակութային համագործակցություն՝ «Միջազգային ամառային դպրոց» EU4Dialogue ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցը ևս մասնակցել է Լատվիայի ազգային գրադարանի նախաձեռնած «Գրադարանը որպես համայնքի մշակութային հարթակ» խորագրով ամառային դպրոցին։