Վրաստանի իշխող կուսակցությունը չի պատրաստվում Սահմանադրությունից հանել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին հոդվածը․ Կոբախիձե

Լուրեր

09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չի նախատեսում Սահմանադրությունից հանել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին հոդվածը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին, գրում է Գրուզիա օնլայնը։

«Ես ձեզ միանշանակ կարող եմ ասել, որ խոսքը Սահմանադրությունից 78-րդ հոդվածը հանելու կամ այս հոդվածը փոփոխելու մասին չէ, այլ մեկ այլ բանի, որի մասին կխոսենք ավելի ուշ, եթե համապատասխան խորհրդակցությունները հաջողությամբ ավարտվեն»,- ասել է նա։

Կոբախիձեն չի պատասխանել հստակեցնող հարցին՝ արդյո՞ք խոսքը պետական կառավարման համակարգի փոփոխության մասին է՝ կոչ անելով սպասել խորհրդակցությունների ավարտին։

Հավելենք, որ ավելի վաղ «Վրացական երազանք»-ը և կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էին, որ իրենց պետք է սահմանադրական մեծամասնություն ստանան հաջորդ գումարման խորհրդարանում՝ նշելով չորս պատճառ, թե ինչու է դա կարևոր երկրի համար։

Ի հավելումն Միխեիլ Սաակաշվիլիի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և ԼԳԲՏ քարոզչության արգելքին, խոսքը տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին է։ Իսկ չորրորդ պատճառը «Վրացական երազանքը» չի նշում։ Սա մի հարց է, որը «մեծ նշանակություն ունի վրացական ինքնության և ազգային արժեքների պաշտպանության համար», ասում են իշխող կուսակցությունից։

Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում պետք է «ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին»։