Վարչապետն աշխատանքից ազատել է Հովհաննես Նավասարդյանին
Քաղաքականություն
07.09.2018 | 12:45ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Նավասարդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հովհաննես Նավասարդյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ: