Գեղարքունիքի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունների հետևանքով համայնքապետարանին պատճառվել է շուրջ 2.5 մլն դրամի վնաս

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավար Լ. Ա.-ի ապօրինի գործողությունների, այդ թվում՝ յուրացման եղանակով հափշտակություն կատարելու հետևանքով համայնքապետարանին պատճառվել է ընդհանուր շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամի վնաս․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ պարզվել է, որ վարձավճարի դիմաց բնակիչներին ոռոգման ջուր տրամադրելու նպատակով Լ. Ա.-ն իր միջոցների հաշվին կառուցել է խորքային հոր, որի էլեկտրաէներգիայի բաժանորդը 2009 թվականից հանդիսացել է համայնքապետարանը: Լ. Ա.-ն, պարտավորություն ունենալով յուրաքանչյուր ոռոգման սեզոնի ընթացքում խորքային հորի համար օգտագործված էլեկտրաէներգիայի գումարը վճարել բնակիչներից հավաքագրված միջոցներից, համայնքի ղեկավարի վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց 1.422.658 ՀՀ դրամ գումարը պատշաճ վճարելու իր պարտավորությունները: Այսինքն՝ 2010-2016 թվականներին իր փոխարեն հիշյալ վճարումները կատարվել են համայնքապետարանի միջոցներից, որի հետևանքով գույքի այլ տիրապետողին՝ համայնքապետարանին, պատճառվել է խոշոր չափերով՝ 1.422.658 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2018 թվականից 2021 թվականն ընկած ժամանակահատվածում Լ. Ա.-ն, կրկին զբաղեցնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնը, անտեսել է օրենքով սահմանված՝ համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու և դրանց նպատակային օգտագործումն ապահովելու օրենսդրական պահանջը և 2019-2021 թվականների ընթացքում հիշյալ խորքային հորի համար օգտագործած ընդհանուր 1.711.805 դրամի էլեկտրաէներգիայի գումարից իր կողմից վճարել է միայն 674.000 ՀՀ դրամը: Մնացած՝ 1.037.805 ՀՀ դրամը հաշվարկվել և վճարվել է վերոհիշյալ ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված և Լ. Ա.-ին վստահված միջոցներից: Այդ կերպ վերջինս, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարը:

Համայնքապետարանին խոշոր չափերի վնաս պատճառելու և յուրացման եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Լ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: