Ցինիզմ է ՀՀ-ին մեղադրել սաբոտաժի համար․ ՌԴ-ն չմեղադրեց Բաքվին, երբ բռնազավթեց Արցախը․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Բոլորը

Այն փաստաթղթին, որին հղում է անում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փաստացի գոյություն չունի։ Factor TV-ի հետ զրույցում նման պնդում է անում քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝ անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, թե Երևանը, իբր, սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնությունը, որի տակ Փաշինյանի ստորագրութունն է։

Քաղաքագետը նկատում է՝ Բաքուն չի կատարում եռակողմ համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները, իսկ ռուսական կողմը Հայաստանին է մեղադրում «սաբոտաժի» համար։

«Ցինիկ և ոչ պատասխանատու հայտարարություն է արել Լավրովը։ Ռուսաստանը մեղադրում է Հայաստանին, թե ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ ԼՂ-ն, և այնպիսի տպավորություն է, թե ՌԴ-ն ինքը չի ճանաչել։ Հայաստանի կողմից այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՌԴ խաղաղապահների պաշտպանության ներքո Արցախը շրջափակվեց, ապա՝ բռնազավթվեց ու հայաթափվեց։ Եվ այդ ամենից հետո Ռուսաստանը որևէ մեղադրանք չհնչեցրեց Ադրբեջանի հասցեին, փոխարենը մեղադրում է ՀՀ-ին. սա սեփական մեղքը ուրիշների վրա բարդելու գործողություն է»,- ընդգծում է Առաքելյանը։

Պաշտոնական Երևանը երեկ արձագանքեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի  մեղադրանքներին՝ կասկածի տակ դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև կոչ է արել կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել ո՛չ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ո՛չ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը:

Էդգար Առաքելյանի կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ-ն լիովին չի անդրադարձել Լավրովի հայտարարություններին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան