Վերջնական համաձայնություն չի եղել ՀՀ-ի անզիջողականության պատճառով․ Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Բաքվում Սերգեյ Լավորվի հայտարարություններին ի պատասխան տարածած հայտարարությանը։ ՌԴ ԱԳ նախարարը Երևանին մեղադրել էր տարածաշրջանային հաղորդակցսւթյունների ապաշրջափակման համաձայնությունը, իբր, սաբոտաժի ենթարկելու մեջ։

Զախարովայի պնդմամբ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ լայնածավալ աշխատանք է կատարվել, սակայն երկաթուղային հաղորդակցության մեկնարկի շուրջ վերջնական պայմանավորվածություն հնարավոր չի եղել ձեռք բերել հենց սահմանային հսկողության հարցերում հայկական կողմի անզիջողականության պատճառով։

«Այդուհանդերձ, երկաթուղային հաղորդակցության մեկնարկի շուրջ վերջնական պայմանավորվածություններ հնարավոր չեղավ ձեռք բերել հենց սահմանային հսկողության հարցերում հայկական կողմի անզիջողականության պատճառով։ Երևանը հեռացավ նախապես համաձայնեցված դիրքորոշումներից և սկսեց պնդել, ինչպես իրենք էին ձևակերպել, փոխադարձության սկզբունքը ռուս սահմանապահների առկայության հարցում՝ պահանջելով, որ նրանք լինեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմից»,- հայտարարել է Զախարովան։

Նա հավելել է, թե իրենց համար անհասկանալի է Հայաստանի պահանջը՝ հաշվի առնելով եռակողմ հայտարարության տեքստը։

«Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են պայմանավորվել ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկման շուրջ։ Բացի այդ, Երևանը որևէ պարտավորություն չի ստանձնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհային երթուղու գործարկման ժամկետների հետ կապված։ Այնուհետև Հայաստանի իշխանությունները հետևեցին իրենց նոր արևմտյան ընկերների խորհրդին և, փաստացի, սառեցրեցին համատեղ աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում»,- հայտարարել է Զախարովան՝ նշելով, թե ՌԴ-ն շարունակում է հավատարիմ մնալ 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններին։