Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հետևել է դպրոցների կառուցման ավարտական փուլի աշխատանքներին

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ հետևելու կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին․ տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Սյունիքի մարզում ավարտին է մոտենում Վաղատինի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիրը։ Կատարվում են արտաքին բարեկարգման և ներքին հարդարման վերջին աշխատանքները։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին։

Հաջորդիվ կոմիտեի ղեկավարը Վայոց ձորի մարզում հետևել է Գոմքի միջնակարգ դպրոցի տիպային («մոդուլային») շենքի կառուցման ծրագրի ավարտական փուլի աշխատանքներին։ Դիտարկվել է նախորդ շրջայցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Այստեղ ևս ուսումնական նոր տարվան ընդառաջ շինարարական վերջին աշխատանքներն են իրականացվում։

Եղիազար Վարդանյանը ծրագրերն իրականացնող շինարարներին տվել է վերջին ցուցումները և հորդորել կենտրոնացնել ողջ ներուժը՝ սահմանված ժամկետում բարձր որակի ապահովմամբ ավարտելու շինարարական աշխատանքները։

Կառուցվող դպրոցներն ունենալու են բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված են լինելու ապաստարանով:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 4-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել էր պաշտոնից։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ` ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Նա շինարարական խախտումներ էր նկատել ու նկատողություններ արել կատարված աշխատանքների առնչությամբ։