Փլուզման վտանգ՝ Ամբերդում. ինչ է անում նախարարությունն ամրոցը փրկելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

Ամբերդ միջնադարյան բերդ-ամրոցը, որը մեր զբոսաշրջային կարևոր ուղղություններից է, այսօր, փաստացի, վտանգված է։ Ամրոցի պատերի վրա մեծ ճաքեր են առաջացել, պարսպի առանձին հատվածներ էլ հայտնվել են փլուզման շեմին։ Վնասված են հատկապես ամրոցի աշտարակների հանգույցները, բայց այս վիճակը նոր չէ։

Ամբերդը, որը ներառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, ավերածությունների է ենթարկվել դեռևս Լենկ-Թեմուրի արշավանքների ընթացքում, դրանից հետո այն կրել է նաև երկրաշարժների հետևանքները։

«Ամբերդի նախկին պարսպապատի եզրային աշտարակները փլվել են, այդ փլուզման հետևանքով երեք աշտարակներով պարսպապատը մնացել է անկախ, դրանից էլ ճաքերն են առաջացել, թեքվել է, մասնավորապես, արևելյան հատվածը, ճաքը մեծացել է»,- նշում է Ամբերդ ամրոցի վերականգնող ճարտարապետ Գևորգ Գյուլամիրյանը։

Ամրոցն ուսումնասիրվել է 1922 թվականից, այդ ժամանակ Էջմիածնի արշավախմբի կազմում եղել է նաև Թորոս Թորամանյանը։ Հետո այնտեղ պեղումներ է նախաձեռնել Հովսեփ Օրբելին, 1960-70-ականներին ևս ուսումնասիրողները բարձրաձայնել են առկա խնդիրների մասին։ Արդեն 1990-ականներին եվրոպական մի քանի երկրների հետ համագործակցությամբ մշակվել են Ամբերդի ամրակայման նախագծեր, որոնց, սակայն, ընթացք չի տրվել։ 2000-ականների սկզբին Ամբերդը նորոգվել է, բայց մասնակի։

Իսկ ի՞նչ է անում ԿԳՄՍ նախարարությունը հիմա՝ Ամբերդը փլուզումից փրկելու և հուշարձանի պահպանությունն ապահովելու ուղղությամբ։ Նախարարությունից տեղեկացրին, որ 2022-ին իրենց պատվերով Ամբերդ ամրոցի վթարային հատվածների ամրակայման, նորոգման նախագիծ է մշակվել։

«Ընդհանուր առմամբ, նախագծի արժեքը 465 միլիոն դրամ է, որի իրականացումը տևելու է 4-5 տարի։ Հաշվի առնելով, որ Ամբերդ ամրոցն աշխատանքների համար հասանելի է միայն տարվա կեսին, այս տարի աշխատանքները կսկսվեն 50 միլիոնի շրջանակում։ Ամբողջական ֆինանսավորումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության միջոցներով»,- տեղեկացնում է է ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան