ՌԴ մի քանի շրջանների իշխանություններ հայտնել են ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին, որպեսզի Ուկրաինային անբարենպաստ խաղաղություն չպարտադրվի ու Իրանին նոր հարվածներ չհասցվի
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի մի քանի շրջանների իշխանություններ օգոստոսի 14-ի առավոտյան հայտնել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին: Մասնավորապես, անօդաչուների հարվածների մասին տեղեկություն է ստացվել Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի և Ռոստովի մարզերից, փոխանցում է Current Time-ը։

Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատարը հայտարարել է չորս հրթիռի խոցման մասին։ Տեղական ԶԼՄ-ները գրում են Բորիսոգլեբսկի, Բալթիմորի և Սավասլեյկայի ռազմական օդանավակայաններում պայթյունների մասին։ Օգոստոսի լույս 14-ի գիշերը Կուրսկի շրջանում հրթիռային հարձակման տագնապ է հայտարարվել։

«ՀՕՊ-ն է աշխատում, հեռացե՛ք պատուհաններից»,- Տելեգրամում գրել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։

Ավելի ուշ նա հայտնել է, որ չորս հրթիռ է խոցվել այն տարածքի վրա, որտեղ ներկայում մարտեր են ընթանում: Սմիրնովը չի հստակեցրել, թե կոնկրետ ուր էին դրանք թռչում։

Գիշերը Ուկրաինայից Վորոնեժի շրջանը հարձակման է ենթարկվել ավելի քան 35 անօդաչու թռչող սարքերով, զոհեր չկան, իր հերթին հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բեկորների անկման հետևանքով վնասվել են մի քանի բնակելի և ոչ բնակելի անշարժ գույքի օբյեկտներ, կոմունալ ենթակառուցվածքներ, մեքենաներ։

Մինչ այդ, ռուսական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Վորոնեժում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ Ենթադրաբար, հարվածը հասցվել է քաղաքի ծայրամասում գտնվող Բալթիմորի ռազմական օդանավակայանին, նշում են տեղի ԶԼՄ-ները և հրապարակում հեռվում երևացող հրդեհի տեսանյութ՝ պայթյունների ձայներով։