«Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի քրոջ համար

Լուրեր

13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երաշխավորագրեր են ներկայացրել «Հանրապետական» խմբակցության պատգամովոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի ՝ հնարավոր կալանքի որոշան դեպքում դատարան ներկայացնելու համար։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և հավելեց. «Միջնորդությունները այս պահին գտնվում են Անահիտ Ֆարմանյանի փաստաբանների մոտ։ Մինչ այս պահը չի եղել անհրաժեշտություն այդ միջնորդությունը ներկայացնելու համար, հնարավոր է, որ անգամ այդպիսի անհրաժեշտություն չլինի, սակայն, եթե լինի Անահիտ Ֆարմանյանի կալանավորման որոշում, փաստաբանները իրենց ձեռքի տակ եղած այդ միջնորդությունները կներկայացնեն դատարան, կրկնում եմ՝ հնարավոր է, որ դրանք ներկայացնելու անհրաժեշտություն անգամ չլինի»։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու մեղադրանքով։ Իսկ ավելի ուշ հարուցված քրեական գործին արձագանքել է ԱԺ պատգամավորը և շեշտել, որ այն առնչվում է իրեն, որպես Ազգային ժողովի պատգամավոր, և իր քաղաքական գործունեությանը։ Ֆարմանյանի գնահատմամբ՝ դա քաղաքական հետապնդման դասական օրինակ է:

 

Աղավնի Սուքիասյան