Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ Կուրսկում գրոհի մասին

Լուրեր

09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
Բոլորը

Ուկրաինան շահագրգռված չէ Ռուսաստանի Կուրսկի մարզում տարածքներ գրավելով, բայց ցանկանում է պաշտպանել իր ժողովրդի կյանքը՝ թույլ չտալով Ռուսաստանին լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխել Դոնեցկի մարզ և դժվարացնելով ռուսական զորքերի նյութատեխնիկական ապահովումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին։

«Ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինային ուրիշինը պետք չի։ Ուկրաինան շահագրգռված չէ Կուրսկի մարզում տարածքներ գրավելու հարցում, մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ժողովրդի կյանքը»,- ասել է Տիխին Կիևում կայացած ճեպազրույցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ Կուրսկի շրջանից միայն ամռան սկզբից ավելի քան 2 հազար հարված է հասցվել Ուկրաինայի սահմանամերձ Սումիի շրջանին, կիրառվել է 255 կառավարվող ռումբ և 100-ից ավելի հրթիռ։

«Ցավոք, Ուկրաինան չունի բավարար հնարավորություն հեռահար հարվածներ հասցնելու այն սպառազինություններին, որոնք առկա են, որպեսզի պաշտպանվի այդ ահաբեկչությունից։ Չկան դեռևս այդ որոշումները, որոնց հույսը մենք ունենք։ Ուստի, անհրաժեշտություն կա ուկրաինական զինված ուժերի օգնությամբ ազատել սահմանամերձ այս տարածքները Ուկրաինային հարվածող ռուսական ռազմական կոնտինգենտներից»,- ընդգծել են Ուկրաինայի ԱԳՆ-ում։

ԱԳՆ խոսնակը նշել է, որ Կիևը «համապատասխան նպատակներին» է հասնում Կուրսկի մարզում և կշարունակի դա անել, քանի որ դա անհրաժեշտ է երկրի անվտանգության և պաշտպանության համար։

Տիխին հավելել է նաև, որ Կուրսկի շրջանում իրականացվող գործողությունը Ռուսաստանին թույլ չի տալիս լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկել Դոնբաս՝ բարդացնելով նյութատեխնիկական ապահովման աշխատանքները։