Զապորոժիեի ԱԷԿ-ում անվադողերի կամ ԱԹՍ-ների մնացորդներ չկան. ՄԱԳԱՏԷ

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները ժամանել են Զապորոժիեի ատոմակայանում վերջերս բռնկված հրդեհի վայր՝ դրա հովացման աշտարակներից մեկում հրդեհի հետևանքները գնահատելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Շրջայցի ընթացքում անվադողերի կամ անօդաչու թռչող սարքի մնացորդներ չեն հայտնաբերվել»,- ասվում է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ։

Փորձագետների խումբը նաև հաստատել է, որ հովացման աշտարակի հիմքում «աղբի, մոխրի կամ մրի խանգարման» էական նշաններ չեն եղել: Կայանի միջուկային անվտանգությունը չի տուժել, քանի որ հովացման աշտարակները ներկայում չեն գործում, հավելել են փորձագետները:

«Հիմնվելով դիտարկումների վրա՝ թիմը եզրակացրել է, որ քիչ հավանական է, որ հրդեհի առաջնային աղբյուրը սկսվել է հովացման աշտարակի հիմքում։ Թիմի՝ հովացման աշտարակ այցելության ժամանակ պարզվել է, որ վնասը, ամենայն հավանականությամբ, կենտրոնացած է աշտարակի ներսում՝ ջրի բաշխման մակարդակում՝ մոտավորապես տասը մետր բարձրության վրա»,- զեկույցում մեջբերում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին: