Իշխանությունները Կուրսկի շրջանի Բելովսկի շրջանում իրավիճակը «շատ լարված» են անվանել և կոչ են անում տարհանել բնակչությանը

Լուրեր

09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Կուրսկի շրջանի Բելովսկի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, շարունակվում է բնակչության կամավոր տարհանումը: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Նիկոլայ Վոլոբուևը։

«Իրավիճակը շատ լարված է։ Նրանք, ովքեր կարող են ինքնուրույն ժամանել հավաքման կետ՝ Դոլգիե Բուդի գյուղ, գյուղական խորհուրդ կամ Օբոյանսկի շրջանի Բուշմենո բնակավայր, կտրամադրվեն ավտոբուսներ։ Նրանք, ովքեր դեռևս մնացել են տարածքում, կոչ ենք անում բոլոր բնակիչներին լքել տարածքը»,- գրել է նա Տելեգրամում։

Նախօրեին Վոլոբուևը Telegram-ում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասում էր, որ այդ տարածքում «գործում է Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն խումբ»։

«Ցավոք, երեկ տեղի ունեցած իրադարձությունները, երբ դիվերսիոն-հետախուզական խմբերը ներխուժեցին մեր տարածք, մեծ շփոթություն և խուճապ առաջացրին։ Իրավիճակը կայուն է, սակայն չափազանց լարված։ Այսօր մեզ համար սահմանամերձ շրջաններում ստեղծված որոշ պահեր անհասկանալի են»,- գրել է Վոլոբուևը։

Նրա հայտարարությունից առաջ ռուս ռազմական բլոգերները գրում էին ուկրաինական զինված ուժերի Բելովսկի շրջան ներթափանցելու մասին, սակայն ավելի ուշ հերքել են այս հաղորդագրությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի կեսօրին հայտարարել է, թե կանխել է «Ուկրաինայի զինված ուժերի Կուրսկի շրջանի Բելովսկի շրջան ներխուժելու փորձը»։