Վարազդատ Լալայանը՝ ՕԽ արծաթե մեդալակիր

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Աշխարհի փոխչեմպիոն, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Վարազդատ Լալայանը Փարիզում ավարտին մոտեցող Օլիմպիական խաղերում երկամարտի 267 կգ արդյունքով (215+252) արծաթե մեդալ է նվաճել։

Բրոնզե մեդալի արժանացավ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը (461 կգ): Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Լաշա Տալախաձեն (470 կգ):
Գերծանր քաշայինների մրցելույթում հիմնական պայքարը, ինչպես միշտ, ծավալվել էր հայ ծանրորդներ Վարազդատ Լալայանի, Գոռ Մինասյանի (Բահրեյն) և վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեի միջև:
Լալայանը պոկում վարժությունում 2 հաջող մոտեցում կատարեց և կարողացավ գլխավերևում պահել 215 կգ ծանրաձողը: Նույնքան հաջող մոտեցումներով առաջին տեղը զբաղեցրեց գլխավերևում 216 կգ ծանրաձողը պահած Գոռ Մինասյանը, իսկ Տալախաձեն 215 կգ արդյունքով 2-րդն էր:
Հրում վարժությունում Լալայանը 2 հաջող մոտեցում կատարեց և գլխավերևում ֆիքսեց 252 կգ ծանրաձողը: Գոռ Մինասյանը ընդամենը 1 հաջող մոտեցում կատարեց և ֆիքսեց 245 կգ-ը: Լաշա Տալախաձեն 255 կգ ծանրաձողը հրեց:

Հիշեցնենք՝ Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում երկամարտի 398 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը:

102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը պոկում վարժությունն ավարտել է 186 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 212 կգ կշռող ծանրաձողը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մյուս անդամ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն էլ Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք (170+200 կգ):

Հայաստանի ներկայացուցիչներն Օլիմպիական խաղերում դեռևս երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել: