Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը նվազել է Կուրսկում մարտերի ֆոնին

Լուրեր

09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական գազի տարանցումն ուկրաինական գազափոխադրման համակարգով օգոստոսի 8-ին նվազել է՝ հասնելով 37,25 միլիոն խորանարդ մետրի։ Այս մասին հայտնում է «Экономическая правда»-ն՝ վկայակոչելով  Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի տվյալները «Սուջա» մուտքի կետում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այժմ Սուջան միակ կետն է, որով ռուսական գազը մտնում է Ուկրաինա՝ եվրոպացի բաժանորդներին հասցնելու համար։

Օգոստոսի 6-ից Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են Ուկրանայի ԶՈւ-ի և ռուսական բանակի միջև։ Տելեգրամյան ալիքներում չհաստատված տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ուկրաինական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել «Սուջա» գազային կայանը։

Սովորաբար Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման ծավալը կազմում էր օրական մոտ 42-42,4 մլն խմ։

Նախորդ օրվա համեմատ՝ տարանցման ծավալները նվազել են 6 տոկոսով։ Սա տարանցման ամենացածր ցուցանիշն է 2023 թվականի մայիսի 1-ից ի վեր: Տարանցման կրճատման պատճառներն առայժմ անհայտ են: Նախօրեին ուկրաինական օպերատորը հայտնել էր, որ ռուսական գազի տարանցումն ընթանում է բնականոն հունով։

Կուրսկի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Եվրոպայում բնական գազի գներն աճել են 5,7 տոկոսով՝ հասնելով ամենաբարձր արժեքին 2023 թվականի դեկտեմբերից ի վեր։