Մեծ Բրիտանիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ որոշ եվրոպական երկրների լռությունն իսրայելական ռեժիմի հանցագործությունների դեմ նրան ավելի ամբարտավան է դարձնում։ IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցում։

Նշվում է, որ Քանին քննարկել է «սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, որոնք հանգեցրին անցյալ շաբաթ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի նահատակությանը»։

Նա նշել է, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, չի վտանգի իր ազգային անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։

«Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից։ Ես խոսեցի Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ և զգուշացրի, որ իրանական ցանկացած հարձակում կործանարար հետևանքներ կունենա տարածաշրջանի համար: Իրանը և բոլոր կողմերը պետք է շտապ և անհապաղ ապաէսկալացնեն իրադրությունը»,- գրել է Լամին X-ի իր միկրոբլոգում։