Բռնության ենթարկված Արամ Երիցյանը կրկին ձերբակալվել է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Պարեկային ծառայողների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանը, որին կալանավորելու միջնորդությունը դատարանը 3 օր առաջ մերժել էր, կրկին ձերբակալվել է։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Ռաֆայել Ջհանգիրյանը.

«Այսօր առավոտյան ժամը 08:00-ին են ձերբակալել՝ նոր հիմքով կալանքի տանելու համար. նույն քրեական վարույթի շրջանակներում, սակայն այլ հիմքով։ Ամեն գնով ձգտում են անազատության մեջ պահել Արամ Երիցյանին»,- նշեց Ջհանգիրյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ եղբորը դաժանորեն ծեծի ենթարկելու մասին ահազանգել էր փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա փոխանցմամբ՝ ավտոմեքենան սխալ տեղում կայանելու համար միջադեպ է տեղի ունեցել Պարեկային ծառայության աշխատակիցների և եղբոր միջև։ Քննչական կոմիտեի և Երիցյանի կողմից հրապարակված տեսանյութերում, որոնք պարեկային ծառայողին ամրակցված տեսագրող սարքից են վերցված, երևում է, թե ինչպես են պարեկները փորձում ձեռնաշղթաներ հագցնել և բերման ենթարկել Արամ Երիցյանի, սակայն վերջինս ընդդիմանում է ձեռնաշղթաներ հագցնելուն, նշելով, որ առանց դրանց կգա բաժին։ Տեղի է ունենում քաշքշուկ, ինչից հետո պարեկային ծառայողները գետնին են տապալում Երիցյանին և մոտ տարածությունից արցունքաբեր գազ կիրառում։

Այսօր Երիցյանը երկու քրեական վարույթներով տարբեր կարգավիճակներ ունի՝ տուժողի և մեղադրյալի։ Նրան մեղադրանք է առաջադրվել պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով, իսկ տուժող է ճանաչվել ծառայողների կողմից բռնության ենթարկվելու մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Արամ Երիցյանը ձերբակալված է եղել շուրջ 4 օր, ինչից հետո նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը դատավոր Նելլի Բաղդասարյանը մերժել է, արձանագրելով նաև, որ ձերբակալությունը ոչ իրավաչափ է եղել.

«Դատարանը որոշման հիմքում նշել է, որ Երիցյանն ազատության մեջ մնալով գործի ընթացքին չի խոչընդոտի։ Այսօրվա ձերբակալությունը, սակայն ցույց տվեց, որ իրենք ուզում են կալանք տալ Արամին»,- նշեց փաստաբան Ջհանգիրյանը։

Արամ Երիցյանն անազատության մեջ կարող է մնալ մինչև այսօր երեկոյան 20:00-ն, ինչից հետո կամ ազատ կարձակվի կամ կալանքի միջնորդություն կներկայացվի դատարան։

Ռոզա Վարդանյան