Անկարգություններ Բրիտանիայում. բանտերում հարյուրավոր նոր տեղեր են պատրաստվում

Լուրեր

06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
Բոլորը

Անցած գիշեր Մեծ Բրիտանիայի քաղաքներում շարունակվել են անկարգությունները Սաութպորտի մանկական պարի ստուդիայի վրա մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 3 աղջիկ, ևս 8 երեխա և 2 մեծահասակ վիրավորվել են։ Երկուշաբթի երեկոյան շուրջ 400 մարդ էր ձերբակալվել։ Ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել Բելֆաստում, Դարլինգթոնում և Պլիմուտում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարավային Բելֆաստի Սենդի Ռոու շրջանում, շաբաթ օրը այրված սուպերմարկետի մոտ, մի խումբ մարդիկ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ցուցարարները փորձել են շրջել ոստիկանական մեքենան և հրկիզվող առարկաներ նետել, իսկ պաշտպանիչ հանդերձանքով ոստիկանները փակել են փողոցը: Մեկ մարդ ծանր վիրավորվել է և շարունակում է մնալ հիվանդանոցում։

Բելֆաստի քաղաքային խորհուրդն այսօր երեկոյան քվեարկել է «ռասիստական հանցավոր հարձակումներից տուժած» ձեռնարկություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու օգտին:

Պլիմուտում 150 ոստիկաններ են տեղակայվել քաղաքի կենտրոնում, որտեղ նրանց վրա հարձակվել են ցուցարարները, աղյուսներ և հրկիզվող նյութեր նետել նրանց վրա: Մի քանի հոգի թեթև վնասվածքներ է ստացել։ Պլիմուտի քաղաքային խորհրդի ղեկավարի տեղակալ Ջեմիմա Լանգը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ բողոքի ակցիային մասնակցել են տեղի բնակիչները, ցուցարարների մեծ մասն իրենց խաղաղ են պահել, սակայն եղել են նաև մարդիկ, ովքեր հատուկ ժամանել են քաղաք՝ անհանգստություններ հրահրելու։

Դևոնի և Քորնուոլի ոստիկանական կոմիսար Ռաս Դոուսը վստահեցրել է հանրությանը, որ ոստիկանությունն «այս պահին լիովին հագեցած է ռեսուրսներով»: Նրա խոսքով՝ «խիստ միջոցներ կձեռնարկվեն» նրանց նկատմամբ, ովքեր մտադիր են հանցագործություն կատարել և խախտել հասարակական կարգը։ Ոստիկանությունն արդեն մի քանի հոգու է ձերբակալել։

Ազգային ոստիկանապետերի խորհրդի նախագահ Գևին Սթիվենսն իր հերթին ասել է, որ բոլոր մարզային ոստիկանական ուժերն ուղղորդվում են՝ մեծացնելու իրավապահների ներկայությունը բարձր ռիսկային տարածքներում, ինչպես նաև մարդկանց տեղակայելու տարածաշրջանային պահեստազորում, և այդ տարածաշրջանային ուժեղացումների տեղակայումը կենտրոնացված կլինի:

Ձերբակալությունների թիվը կավելանա ամեն օր, ասել է նա, քանի որ ոստիկանությունը շարունակում է հայտնաբերել և ձերբակալել անկարգությունների մասնակիցներին:

Առաջին կալանավորներն արդեն հայտնվել են դատարանում՝ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել։ Հաջորդ շաբաթվանից Անգլիայի և Հյուսիսային Իռլանդիայի բանտերում հասանելի կլինի ավելի քան 500 լրացուցիչ տեղ՝ անկարգությունների ժամանակ ձերբակալվածներին տեղավորելու համար։

Կառավարության պաշտոնյաները հայտարարել են, որ բանտային տարածքների ավելացման ծրագրերը վաղուց էին մշակվում, բայց դրանք արագացվել են: