ՄԱԿ-ը խոստովանել է, որ Պաղեստինի փախստականների հարցերով գործակալության աշխատակիցները կարող էին մասնակցել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների գործակալության ինը աշխատակիցներ կարող են մասնակցած լինել 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ը՝ հիմնվելով սեփական հետաքննության արդյունքների վրա, գրում է Current time-ը։

Կազմակերպությունը նշում է, որ  գտել են «բավարար» ապացույցներ հարձակումներին աշխատակիցների հնարավոր մասնակցության մասին։ Ըստ ՄԱԿ-ի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքի՝ որոշվել է բոլորին հեռացնել աշխատանքից։

«Հարձակումներին յուրաքանչյուր մասնակցություն մեծ դավաճանություն է այն աշխատանքի նկատմամբ, որը մենք պետք է անենք»,- ասել է նա։

Թե ինչ դեր են ունեցել գործակալության աշխատակիցները Իսրայելի վրա հարձակումների ընթացքում, չի նշվում։

Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ը հետաքննել է 19 աշխատակցի (նրանցից երկուսն արդեն մահացել են): Մի դեպքում հնարավոր ներգրավվածության ապացույցներ չեն հայտնաբերվել, ևս ինը դեպքով ապացույցները բավարար չի եղել։

Ավելի վաղ իսրայելական հետախուզությունը հայտարարել էր, որ հոկտեմբերի 7-ի հարձակմանը մասնակցել է ՄԱԿ-ի 12 աշխատակից։ Իսրայելը բազմիցս մեղադրել է գործակալությանը ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցելու մեջ։

2024 թվականի փետրվարին իսրայելական բանակը հայտնել էր, որ Գազայում գործակալության կենտրոնակայանի տակ գտնվող զինյալների տվյալների կենտրոն է հայտնաբերել։ Գործակալությունն իր հերթին հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին լքել է իր գլխավոր գրասենյակը, ինչից հետո այն չի օգտագործվել կազմակերպության կողմից։