ՌԴ-ում դատարանների աշխատանքը դադարեցվել է լայնածավալ տեխնիկական խափանման պատճառով

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Խափանում է տեղի ունեցել Ռուսաստանի պետական ավտոմատացված արդարադատության համակարգում, որտեղ տեղակայված են բոլոր դատական գործերի մասին տեղեկությունները, ինչը, մասնավորապես, կաթվածահար է արել Մոսկվայի դատարանների աշխատանքը։ Խափանումը տեղի է ունեցել օգոստոսի 2-ի առավոտյան։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

Մուտքային փաստաթղթերի գրանցման ծրագիրը չի աշխատում: Բացի դրանից՝ անհնար է նիստն անցկացնել՝ գործընթացի աուդիո և տեսա արձանագրությունը նույնպես կապված է չաշխատող ծրագրերի հետ։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նոր փոփոխությունների պատճառով այլևս հնարավոր չէ նիստերը ձայնագրել ձայնագրիչով։

Դատարաններում սկսվել են զանգվածային հետաձգումներ։

Մոսկվայի դատարանները սոցիալական ցանցերում հաստատել են էլեկտրոնային խափանումը, մասնավորապես, ընդհանուր իրավասության դատարանների միասնական տեղեկատվական համակարգի գործունեության մեջ: