Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը հարձակման է ենթարկվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի  հայտնի ներկայացուցիչներից Կարո Գաբրիելյանը։ Դեպքը տեղի է ունեցել Քընալըդա կղզում, որտեղ նա բնակվում է, խանութներից մեկում, գրում է Agos-ը։

Հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ռասիստական հայհոյանքներ են հնչեցրել։ Գաբրիելյանը հայտարարել է, որ կոտրվել է մատը, դեմքին հարձակման հետևանքով վնասվածքի հետքեր կան։

Մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն իրենց բողոքն են հայտնել կատարվածի կապակցությամբ։

«Խանութի աշխատակիցները ռասիստական ​​​​և սեռական հայհոյանքներով հարձակվել են Կարո Գաբրիելյանի վրա։ Դուք մենակ չեք, Կարո Գաբրիելյան»,- ասվում է Հեյբելիադայի թաղամասային խորհրդի՝ X-ում արված գրառման մեջ։

«Նախորդ տարիներին ոչ մի խնդիր չենք ունեցել, բայց երկու տարի է՝ մեզ շատ են անհանգստացնում։ Նրանք տարածվեցին փողոցներում։ Մինչև գիշերվա ժամը 12-ն աղմուկ ու իրարանցում է։ Անձնակազմի աղմուկը երբեք չի ավարտվում։ Ես խանութի կողմից բռնազավթած տարածքների մասին տեսանյութեր և լուսանկարներ էի արել: Այդ պահին խանութի մի աշխատակից փորձեց հարձակվել, այլ աշխատակիցներ միջամտեցին: Դրանից հետո, երբ պիտի մտնեի տուն, դռան մոտ ենթարկվեցի հարձակման»,- Agos-ի հետ զրույցում ասել է Գաբրիելյանը։

Նա նշել է, որ դեպքի առնչությամբ գործ է հարուցվել, որը փոխանցվելու է դատախազություն։

Հարձակումը դատապարտել է նաև Ստամբուլի հայկական Սուրբ Գեդիքփաշա եկեղեցին։ Հայտարարության մեջ ասվում է, որ դատապարտում են այդ տհաճ և ռասիստական ​​հարձակումն ու շուտափույթ ապաքինում մաղթում Գաբրիելյանին։