Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-Իսրայել համագործակցությունը Գազայում պատերազմի պատճառով․ Reuters

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիան հոկտեմբերից արգելափակել է ՆԱՏՕ-ի և Իսրայելի համագործակցությունը Գազայում պատերազմի պատճառով՝ նշելով, որ դաշինքը չպետք է համագործակցի Իսրայելի հետ որպես գործընկեր, քանի դեռ հակամարտությունը չի ավարտվել: Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Իսրայելն ունի  ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ և սերտ հարաբերություններ է զարգացրել ռազմական դաշինքի ու նրա որոշ անդամների, մասնավորապես, իր ամենամեծ դաշնակից ԱՄՆ-ի հետ: Անանուն մնալու պայմանով աղբյուրներն ասել են, որ Թուրքիան վետո է դրել Իսրայելի հետ ՆԱՏՕ-ի բոլոր գործողությունների վրա հոկտեմբերից, ներառյալ՝ համատեղ հանդիպումներն ու զորավարժությունները՝ Իսրայելի կողմից Գազայում պաղեստինցիների «կոտորածը» դիտարկելով որպես ՆԱՏՕ-ի հիմնադիր սկզբունքների խախտում:

Աղբյուրները նշել են, որ Թուրքիան կպահպանի արգելափակումը և թույլ չի տա Իսրայելին շարունակել կամ զարգացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, քանի դեռ չի ավարտվել հակամարտությունը, քանի որ կարծում է՝ Իսրայելի գործողությունները Գազայում խախտում են միջազգային իրավունքը և մարդու համընդհանուր իրավունքները:

Հուլիսին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի համար հնարավոր չէ շարունակել գործընկերությունը Իսրայելի վարչակազմի հետ:

Օրերս էլ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը ՆԱՏՕ-ին հորդորել էր Թուրքիային հեռացնել դաշինքից այն բանից հետո, երբ Էրդողանը սպառնացել էր ներխուժմամբ։

«Ինչպես մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն բանը կանենք նրանց հետ։ Պատճառ չկա չանելու։ Միայն պետք է ուժեղ լինենք, որ կարողանանք այդ քայլերն անել»,- ասել էր Էրդողանը  Ռիզեում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։